Մարկո Ռուբիոն կրկին նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություներից

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի Ուկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն «կոնկրետ առաջարկներ», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք հիմա գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ երկու կողմերն էլ պետք է այս հակամարտությանը վերջ տալու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացնեն։ Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- ասել է Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը՝ վկայակոչելով Ռուբիոյի խոսքերը։

Նա նշել է, որ դիվանագիտական ​​ջանքերը շարունակելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ մայիսի 8-10-ը եռօրյա հրադադար էր առաջարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ, սակայն ռուսական կողմը մերժել էր Վաշինգտոնի և Կիևի 30-օրյա հրադադարի կոչերը։

Ըստ Պետքարտուղարության մամուլի խոսնակի՝ ԱՄՆ-ը հույսը դնում է ոչ թե եռօրյա հրադադարի, այլ «լիակատար հրադադարի և հակամարտության դադարեցման» վրա։

Նախօրեին էլ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Պուտինի առաջարկն «ուղիղ բանակցությունների սկիզբն է»։ Ուկրաինական կողմն առաջարկել է չսպասել մինչև մայիսի 8-ը, այլ անմիջապես հայտարարել հրադադարի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինի խոսքերը որակել էր «մանիպուլյացիայի փորձ»։

Ե՛վ Դոնալդ Թրամփը, և՛ պետքարտուղար Ռուբիոն արդեն իսկ ասել են, որ Վաշինգտոնը կդուրս գա բանակցային գործընթացից, եթե կողմերն առաջիկայում առաջընթաց չգրանցեն։ Մասնավորապես, The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգի հետ զրույցում Թրամփը բանակցությունների մասին ասել է. «Կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Մնացել են վերջին շտրիխները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի