Իրանում նոր պայթյուն է տեղի ունեցել. զոհ և վիրավորներ կան

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Իրանի Սպահան քաղաքում պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:30-ին։ Տարածք են ուղարկվել փրկարարական խմբեր, հրշեջ մեքենաներ և անձնակազմ, գրում է Mehr գործակալությունը։

Դեպքի պատճառների վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվում։

Աղբյուրների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել քիմիական արդյունաբերական համալիրում, որը կապված է վառոդի արտադրության հետ և վերահսկվում է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի կողմից:

Նմանատիպ տեղեկություն է հրապարակել Լոնդոնում գործող պարսկալեզու ընդդիմադիր «Iran International» լրատվականը: Ըստ աղբյուրի՝  «Ava Nar Parsian» ընկերությունը մասնագիտացած է «այրվող նյութերի» արտադրության մեջ։ Ընկերության կայքում նշվում է, որ այն արտադրում է հրավառության նյութեր և դինամիտ:

Լրատվամիջոցը նաև հայտնել է, որ «Ava Nar Parsian»-ի ղեկավարները կապված են անօդաչու թռչող սարքեր արտադրող մեկ այլ ընկերության հետ, որի գործարանում, որը նույնպես գտնվում է Սպահան նահանգում, 2021 թվականի հունիսին պայթյուն է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Իրանի ամենամեծ՝ Բանդար Աբբասի Շահիդ Ռաջա նավահանգստում շաբաթ օրը պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված աղբյուրին, հաղորդել էր, որ նավահանգստում պայթել է նատրիումի պերքլորատը, որը բալիստիկ հրթիռների պինդ վառելիքի հիմնական բաղադրիչն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի