ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա՝ բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի․ Լեբեդև

Լուրեր

17.07.2026 | 12:34
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները՝ բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, մասնակցելու են Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«ԱՊՀ երկրների բոլոր պետությունների ղեկավարները՝ բացառությամբ երկուսի։ Ցավոք, Ուկրաինան և Մոլդովան բացակայելու են։ Ներկա կլինի 9 պետության ղեկավար»,- ասել է Լեբեդևը՝ պատասխանելով հարցին, թե կազմակերպության անդամ  պետությունների և կառավարությունների ղեկավարներից ովքե՞ր են մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Այսպիսով, սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների ներկայությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին։

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է՝ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։ Սակայն հայկական կողմը մինչ օր պաշտոնապես չի հաստատել Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ հայտարարել էր, որ մայիսի 9-ին ՌԴ-ում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ՝ առանց հստակեցնելու՝ արդյո՞ք Փաշինյանի այց Մոսկվա նախատեսված է։

Factor TV-ն բազմիցս փորձել է պարզել՝ արդյո՞ք ՀՀ վարչապետն այցելելու է Մոսկվա՝ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու, սակայն գրավոր ու բանավոր հարցումներն այդպես էլ մնացել են անպատասխան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի