Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-Վրաստան 2025 զորավարժությունները․ մասնակցում է նաև Հայաստանը

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը «ՆԱՏՕ-Վրաստան 2025» զորավարժություններ է անցկացնում։ Վրաստանի Առաջին ալիքը հաղորդում է, որ դրանք պաշտոնապես բացվել են Կրծանիսիի համատեղ ռազմական կենտրոնում։

Սա ՆԱՏՕ-Վրաստան չորրորդ զորավարժությունն է, որը Վրաստանում անցկացվում է երեք տարին մեկ։

«ՆԱՏՕ-Վրաստան 2025» զորավարժությունները հրամանատաշտաբային վարժանքներ են բրիգադի մակարդակի համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ, որի նպատակն է Վրաստանի գլխավորած բազմազգ բրիգադի մակարդակի ստորաբաժանմանը պատրաստել ճգնաժամային գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։

Զորավարժությունը կներառի դաշտային բաղադրիչ և բազմազգ շտաբային վերապատրաստում՝ ավելի լավ ցուցադրելով JTEC հրամանատարական և վերահսկողական կարողությունները և նպաստելով համակարգման բարելավմանը։ Զորավարժությունները պլանավորվել են Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարության (SHAPE) և Վրաստանի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի կողմից և անցկացվում են ՆԱՏՕ-ի կողմից մշակված սցենարի, համապատասխան ընթացակարգերի և դոկտրինների համաձայն։

Բազմազգ զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի 17 անդամ և գործընկեր երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։ Մասնակիցներ երկրներն են Վրաստանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Մոլդովաը, Հայաստանը և Թունիսը։ Դասընթացներին մասնակցում են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ և գերատեսչություններ։

Զորավարժությունները ներառում են նաև ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթով (SNGP) սահմանված վեց նախաձեռնություններ՝ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժանքների և գնահատման կենտրոն (JTEC), ռազմական ճարտարագիտություն, ռազմական ոստիկանություն, ռազմական բժշկական կարողությունների զարգացում, հատուկ գործողությունների ուժեր և ստանդարտացում և կոդավորում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի