Թուրքիան հերքում է սպառազինությամբ լի 6 ինքնաթիռ Պակիստան ուղարկելու մասին պնդումները

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահականին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի վարչությունը հերքել է պնդումները, թե Անկարայից Պակիստան է ուղարկվել զենք տեղափոխող վեց ինքնաթիռ։ Սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ թուրքական իշխանությունները պարզաբանել են իրավիճակը։

«Որոշ լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Թուրքիան Պակիստան է ուղարկել զենքով լի վեց ինքնաթիռ», իրականությանը չեն համապատասխանում։ Թուրքիայից մեկնող տրանսպորտային ինքնաթիռը պլանային վայրէջք է կատարել Պակիստանում՝ բացառապես վառելիք լիցքավորելու նպատակով։ Վառելիքը լիցքավորելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը նշանակված երթուղով»,- ասվում է հայտարարության մեջ։

Կենտրոնը կոչ արել է հանրությանը վստահել միայն լիազորված անձանց և հաստատությունների հայտարարություններին, չհավատալ սպեկուլյատիվ հաղորդագրություններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիան ինքնաթիռներով զենք է ուղարկել Պակիստանին՝ Հնդկաստանի հետ այդ երկրի հարաբերությունների լարվածության աճի ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի