Թուրքիան ինքնաթիռներով զենք է ուղարկել Պակիստան՝ Հնդկաստանի հետ լարվածության աճի ֆոնին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Քաշմիրում Փահալգամի ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկել Իսլամաբադին: Կիրակի Կարաչի է ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 Hercules ռազմական տրանսպորտային ինքնաթիռը՝ տեղափոխելով ​​​​տեխնիկա, գրում է Hindu Post-ը։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Թուրքիայի այս քայլը երկու երկրների միջև ավելի լայն պաշտպանական համագործակցության մաս է կազմում: Միաժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, Իսլամաբադի ռազմական բազայում էլ վայրէջք են կատարել վեց թուրքական C-130 ինքնաթիռներ։

Թուրքական և պակիստանյան աղբյուրները հաստատել են ռազմական բեռի տեղափոխումը, սակայն բեռի մանրամասները չեն հրապարակվել։

Հնդկական լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիան Պակիստանի կողքին է այն ժամանակ, երբ տարածաշրջանային անկայունությունը մեծանում է, հատկապես, Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից և Քաշմիրի շուրջ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունից հետո։ Թուրքիայի կողմից Պակիստանին տրամադրվող ռազմական օգնությունը լրացնում է Չինաստանի նմանատիպ օգնությունը, որը, ըստ որոշ տեղեկությունների, անօդաչու թռչող սարքեր է տրամադրել պաշտպանական կարողությունները բարելավելու համար։

Ինքնաթիռների թռիչքի մասին վկայում են նաև Flightradar-ի տվյալները։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Փահալգամ զբոսաշրջային քաղաքում զինյալների խմբի կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 26 մարդ։ Զոհվածների մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի կողմից աջակցվող Դիմադրության ճակատ (TRF) ապստամբական խմբավորումը, որը Հնդկաստանում համարվում է ահաբեկչական։ Իսլամաբադը, իր հերթին, հերքում է հարձակմանն իր մասնակցությունը։

Հարձակումից հետո Հնդկաստանի իշխանությունները հրամայել էին Պակիստանի բոլոր քաղաքացիներին լքել երկիրը մինչև ապրիլի 29-ը, նույնիսկ եթե նրանք այդ ամսաթվին վավեր վիզաներ ունեն։ Բացի այդ, Հնդկաստանի կառավարությունը հրամայել էր անհապաղ կասեցնել Պակիստանի հետ ջրային ռեսուրսների բաժանման մասին համաձայնագրի՝ 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի գործողությունը։

Ի պատասխան՝ Իսլամաբադը նշել էր, որ Հնդկաստանի կողմից հարևանի ջրամատակարարումը դադարեցնելու ցանկացած փորձ կհամարի «պատերազմական ակտ», նաև հայտարարել դիվանագիտական միջոցների կիրառման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի