Մերձմոսկվայում մեքենա է պայթել․ ռուսական բանակի գեներալ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում մեքենա է պայթել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, գրում է Current time-ը։

Ուժայիններին մոտ կանգնած 112 տելեգրամ ալիքը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդում է, որ փորձագետները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բեկորներ և հարվածային տարրեր։

«Մահափորձի թիրախն այս տարածքում բնակվող զինծառայողն էր։ Մեկ անձ զոհվել է։ Նախնական տվյալներով՝ դա նույն զինվորականն էր»,- ասվում է հայտարարության մեջ։

Baza, Mash և Shot ալիքների տվյալներով՝ մահացածը 59-ամյա գեներալ-մայոր Յարոսլավ Մոսկալիկն է, որը Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալն էր։ 2021 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհել էր գեներալ-լեյտենանտի կոչում։ ՌԴ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաստատել է, որ Մոսկալիկը զոհվել է մեքենայի պայթյունի հետևանքով։

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ի սահմաններում, երբ նա անցել է տան մոտ կայանված մեքենայի կողքով։ 112 տելեգրամյան ալիքի տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ սարքը, ենթադրաբար, գործի է դրվել հեռակառավարմամբ։

ՏԱՍՍ-ն էլ հաղորդում է, որ պայթուցիկ սարքի հզորությունը համարժեք է եղել ավելի քան 300 գրամ տրոտիլի։ Պայթյունը գեներալին մի քանի մետր հեռու է շպրտել, նա տեղում մահացել է։

Current Time-ի և «Ազատություն» ռադիոկայանի հետաքննչական «Սիստեմա» նախագիծը տեղորոշել է Բալաշիխայում մեքենայի պայթյունի վայրը․ այն տեղի է ունեցել Նեստերով նրբանցքի 2-րդ տան մոտակայքում։ Դատելով անձնական տվյալների արտահոսքերից՝ Յարոսլավ Մոսկալիկն ապրել է այդ տանը։

2015 թվականին Յարոսլավ Մոսկալիկը «Նորմանդական ձևաչափի» բանակցությունների պատվիրակության անդամ էր՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև բանակցությունների հարթակ, որը ստեղծվել է Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման համար։

ՌԴ Քննչական կոմիտեն պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 105-րդ և 222.1-րդ հոդվածներով (սպանություն և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն): Դեպքի վայր են ժամանել քննիչներ, դատաբժշկական փորձագետներ և իրավապահ մարմինների օպերատիվ ստորաբաժանումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի