2019 թվականին Վալանսում կբացվի նոր հայկական դպրոց

Լուրեր

14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հոկտեմբերի 5-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց  Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքապետի տեղակալ Ֆրանկ Դիրաձոնյանը, քաղաքապետարանի աշխատակզմի ղեկավար Մաթիո Մարիենը, մունիցիպալ խորհրդի անդամներ Ժորժ Ռաստկլանը, Նաթալի Իլիոզերը, «Ռոման Ագլո»-ի նախագահ Սիլվիան Ֆիդենտին, ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի նախագահ Կևին Մարկարյանը, «Ապրիլի 24 կոմիտե»-ի նախագահ Գրիգոր Ամիրզայանը:

 

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Ֆրանսիայի ու  Հայաստանի միջև գործակցությունը՝ ընդգծելով, որ  Վալանսում այս պահին բնակվում է 15 000 հայ: Նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպման ընթացքում հույս հայտնեց, որ նախարարության ու Վալանսի քաղաքապետարանի միջև գործակցությունը կշարունակվի, կընդլայնվի ու  կդառնա առավել ակտիվ:

 

«Իսկապես Վալանսի հայկական համայնքը կարևորագույներից է Ֆրանսիայում, կցանկանամ, որ հետագա հանդիպումները լինեն աշխատանքային, որպեսզի կարողանանք պայմանավորվել հստակ ծրագրերի շուրջ»,-շեշտեց նախարարը:

 

Վալանսի քաղաքապետն էլ իր հերթին ընդգծեց, որ պատրաստվում են գործակցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի Հանրապետության քաղաքների հետ: Նիկոլա Դարագոնը շեշտեց, որ  առաջիկա օրերին կայցելի նաև  Արցախ, միաժամանակ նշելով, որ   Վալանս քաղաքի կառավարման խորհրդի անդամների 10 տոկոսը հայ է:

 

«Պարո՛ն նախարար, շնորհակալ եմ, որ Ձեր լարված գրաֆիկում տեղ գտաք նաև մեզ համար: Ցանկանում եմ առանձնակի ընդգծել, որ Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Ցանկանում եմ Ձեզ հրավիրել Վալանս, որպեսզի կարողանանք քննարկել գործակցության բոլոր այն ճյուղերը, որոնք կարևոր են Հայաստանի համար»,- նշեց Վալանսի քաղաքապետը:

 

Նիկոլա Դարագոնը ընդգծեց նաև, որ 2019 թվականին քաղաքում կբացվի նոր հայկական դպրոց:

 

Հիշեցնենք, որ Վալանսում հայերը սկսել են հաստատվել 1923-1925 թվականներից սկսած: 1984 թվականին Վալանսում բնակվում էր 5 հազար հայ։ Նրանց թիվն այս պահին հասնում է 15 հազարի:    Վալանսում գործում  են ՀԲԸՄ (1934 թվականից), Հայ Կարմիր խաչի, Մալաթիո կրթասիրաց ընկերության, Ֆրանսահայ մշակութային միության, Ֆրանսահայ երիտասարդական միության (ԺԱՖ) Վալանսի մասնաճյուղերը, ինչպես նաև այլ հասարակական, հայրենասիրական կազմակերպություններ։