Էրդողանի որդին ՌԴ-ում է․ նա հանձնել է Պուտինի մրցանակն ու հայտարարել «ՌԴ-ի հանդեպ մեծ սիրո մասին»

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրտսեր որդին՝ Բիլալ Էրդողանը, այցով ՌԴ-ում է։ Նա ղեկավարում է 2015 թվականին Ստամբուլում ստեղծված Համաշխարհային էթնոսպորտի կոնֆեդերացիան, ինչպես նաև թուրքական Tugva երիտասարդական հիմնադրամը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապրիլի 19-20-ը Սանկտ Պետերբուրգում կայացել է VII միջազգային էթնոսպորտային ֆորումը, որի շրջանակում տեղի է ունեցել նաև մրցանակաբաշխություն։ Միջոցառմանը մասնակցել է նաև Բիլալ Էրդողանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել է «Էթնոսպորտում առաջատարության» մրցանակի դափնեկիր։  Մրցանակը Պուտինի անունից ստացել է ՌԴ սպորտի նախարար, երկրի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Միխայիլ Դեգտյարևը, իսկ մրցանակը հանձնել է Բիլալ Էրդողանը։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում էլ Բիլալը խոստովանել է Ռուսաստանի հանդեպ իր սերը՝ ընդգծելով, որ իրեն դուր է գալիս երկրի բազմազան բնությունը, մշակույթը և խոհանոցը։«Ես նույնիսկ Յակուտսկում եմ եղել, նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում։ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ անհավանական բնական բազմազանությամբ և մշակութային հարստությամբ։ Ռուսաստանում կան բազմաթիվ էթնիկ խմբեր և մշակույթներ։ Ահա թե ինչու է խոհանոցը հարուստ, և ես այն շատ եմ սիրում։ Բացի այդ, Ռուսաստանում ապրում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդներ, և նրանց խոհարարական ավանդույթները նույնպես մտել են ռուսական խոհանոց, որը շատ առումներով մեզ մոտ և ծանոթ է»,- հավելել է նա։

Էրդողանի որդին նաև հայտարարել է, որ չի ցանկանում նախագահ դառնալ։

«Ես քաղաքական ամբիցիաներ չունեմ։ Ինձ շատ են հարցնում այդ մասին, բայց ես կցանկանայի մնալ ՀԿ ոլորտում, աշխատել քաղաքացիական հասարակության հետ, ոգեշնչել երիտասարդներին պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչը նրանց իսկապես մոտ է»,- ասել է Էրդողան կրտսերը։

Նա նաև գովաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան անվանելով «վճռական առաջնորդ»։

«Թուրքիան, այսպես ասած, տարածաշրջանային հակամարտությունների միջև է։ Մենք ուզում ենք խաղաղություն մեր շուրջը, քանի որ խոսքը հարևան երկրների, մեզ բարեկամ պետությունների մասին է։ Մենք երբեք չէինք ցանկանա, որ մեր հարևանները միմյանց հետ հակամարտությունների մեջ մտնեն։ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել տարածաշրջանում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար։ Թուրքիան նաև ակտիվորեն փորձում է դադարեցնել արյունահեղությունը Պաղեստինում»,- ասել է Էրդողանի որդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի