«Դիմելու ենք ՔԿ, ԱԱԾ և գլխավոր դատախազին, որ մեզ ընդունեն». թալանի վերադարձի պահանջով ակցիա իրականացնող արցախցիները հանդիպեցին Շահրամանյանի հետ

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

Ապրիլի 18-ին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց ակցիա իրականացնող մի խումբ արցախցիներ հանդիպել են Արցախի հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարարի հետ։ Դեռևս օրեր առաջ ակցիայի մասնակիցները Շահրամանյանից պահանջում էին քայլեր ձեռնարկել, որ վերադարձվի Արցախում՝ ըստ իրենց պնդման, 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը.

«Ամբողջ թալանը չենք կարող իմանալ, որովհետև մենք լիազորված չենք, բայց մենք ահռելի մի մասը տեսել ենք փաստաթղթերում, որը ներկայացված է Դատախազություն։ Որոշ դրվագներում քրեական վարույթ կա նախաձեռնված, որոշ դրվագներ դեռ նախաքննության փուլում են։ Մենք գիտենք, որ հիմնական գումարները գնացել են կոնկրետ ուժերի ներկայացուցիչներին, որոնք նաև Սամվել Շահրամանյանին բերել են դրել նախագահ»,- ասում էին նրանք։

Շահրամանյանն, ի վերջո, հանդիպել էր նրանց՝ խոստանալով առաջիկայում ավելի երկար քննարկում ունենալ։ Արդեն այսօր, փաստացի, հանդիպումը կայացել է.

«Երկար քննարկում ունեցանք նախագահի և պետնախարարի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերին իրենք նամակով դիմեն Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին, ԱԱԾ տնօրենին, որ ընդունելություն կազմակերպեն։ Որ կառույցը մեզ ընդունի՝ կներկայացնենք բոլոր խնդիրները, թալանը, որտեղից ով՝ ինչ ինֆորմացիայի է տիրապետում, ընդհանուր մի «պապկա» ենք ներկայացնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Նահապետ Սարգսյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է այդպես էլ որևէ կառույց չընդունի, Սարգսյանը բացասական պատասխան տվեց.

«Չենք պատկերացնում, որ չեն ընդունի։ Հայաստանի կառավարությունն ամեն օր խոսում է կոռուպցիայի մասին, ասում է՝ դեմ ենք կոռուպցիային։ Վճռական քայլ է, որ նախագահի հետ գնալու ենք»։

Սարգսյանի փոխանցմամբ՝ արդեն ընդունելիությունից հետո պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն հետագայում։