«Թափանցիկ» ու «հաշվետո՞ւ». Փաշինյանի մասնակցությամբ համաժողովին հրավիրվել են միայն պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ-ները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ մեկնարկել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովը։

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում, սակայն, խիստ սուբյեկտիվ են վերաբերվել լրատվամիջոցներին և միայն ընտրովի են հրավիրել մեդիայի ներկայացուցիչներին։ Տարիներ շարունակ ամենախնդրահարույցներից մեկը համարվող արդարադատության ոլորտի խնդիրների վեր հանմանը և բարեփոխումներին ուղղված լայնածավալ քննարկմանը հրավեր է ուղարկվել միայն Հանրային հեռուստաընկերությանը, «Արմենպրես» լրատվական գործակալությանը և «Ֆոտոլուր»-ին։ Ինչո՞ւ է սահմանափակվել այլ լրատվամիջոցների մասնակցությունը, Արդարադատության նախարարի մամուլի խոսնակը պատճառաբանում է՝ դահլիճն է փոքր եղել.

«Հաշվի առնելով միջոցառման առանձնահատկություններն ու դահլիճի տեխնիկական հնարավորությունները, ելնելով միջոցառմանը մասնակցող հյուրերի թվից` ավելի քան 150, որոշում է կայացվել հրավիրել մի քանի ԶԼՄ:

Ցանկանում եմ շեշտել, որ այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով դահլիճի սահմանափակ տեխնիկական հնարավորությունները: Ավելորդ է խոսել այն մասին, որ սա խտրական մոտեցում է ԶԼՄ գործընկերների նկատմամբ:

Լիահույս եմ, որ հաջորդիվ կփորձենք ապահովել հետաքրքրված բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցչությունը»,- Factor․am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Մելքումյանը։

Նշենք, որ հասարակական կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչների թիվը ևս շատ չէ։ Թե ովքեր են ավելի քան 150 հյուրերը և ում մասնակցությանն է նախապատվություն տրվել ԶԼՄ ներկայացուցիչների փոխարեն՝ չի հաղորդվում։

Երբ կլինի հաջորդ համաժողովը և արդյոք այդ ժամանակ իրապես կապահովի բոլոր հետաքրքրված լրատվամիջոցների մուտքը, պարզ չէ։

Նկատենք, որ համաժողովի մեկնարկին՝ Փաշինյանի մտնելուց քիչ անց, մի ամբողջ երգչախումբ կատարեց ՀՀ օրհներգը։ Այստեղ արդեն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ ավելի քան 10 հոգուց բաղկացած երգչախմբին հնարավոր է լինում տեղ գտնել մեծ դահլիճում, իսկ դատաիրավական ամենակարևոր միջոցառումներից մեկը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների համար բավարար տարածք չի եղել։

Ռոզա Վարդանյան