Զելենսկին հայտարարել է՝ ՌԴ-ն Զատկի հրադադարը խախտել է 2935 անգամ․ Մոսկվան իր հերթին Կիևին է մեղադրում խախտումների մեջ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Զատկի հրադադարը խախտելու մեջ։ Կիևը գրանցել է Ռուսաստանի կողմից հրադադարի 2935 խախտում։ Այս մասին Զելենսկին գրել է Տելեգրամի իր ալիքում՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի զեկույցը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական բանակի կողմից լռության խախտման ընդհանուր թիվը 2935 է։ Պոկրովսկի ուղղությամբ շարունակվում են հրետանային և հարձակողական գործողությունները։ Ռուսաստանի լիակատար լռության խոստումը նաև չէր տարածվում Կուրսկի մարզի վրա։ Ընդհանուր առմամբ, ռազմաճակատի երկայնքով իրականացվել է 96 ռուսական հարձակողական գործողություն, մեր դիրքերի վրա 1882 հարձակում, այդ թվում՝ 812-ը՝ ծանր զինատեսակներից, և օգտագործվել է ավելի քան 950 ռուսական FPV անօդաչու թռչող սարք»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև հայտնել է, որ Մոսկվան չի արձագանքել ո՛չ Զատիկից հետո 30-օրյա լիակատար հրադադարի առաջարկին, ո՛չ էլ քաղաքացիական ենթակառուցվածքների վերաբերյալ երկնքում լռությունը շարունակելու և հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի հարվածներից զերծ մնալու առաջարկին։

«Ուկրաինական գործողությունների բնույթը հետագայում էլ լինելու է հայելային՝ լռությանը կպատասխանենք լռությամբ, ի պատասխան ռուսական հարվածների՝ հարվածներ կհասցնենք։ Գործողությունները միշտ ավելի բարձր են խոսում, քան բառերը»,- նշել է Զելենսկին։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտնում է, որ Զատկի հրադադարի ընթացքում Ուկրաինայի կողմից գրանցվել է հրադադարի 4900 խախտում։ Նշվում է, թե Ուկրաինայի զինված ուժերը վեց հարձակման փորձ են կատարել ինքնահռչակ ԴԺՀ-ի Սուխայա Բալկա, Բոգատիր, Պերշե-Տրավնյա, Բելոգորովկա և Տարասովկա բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Կուրսկի մարզի Օլեշնյա շրջանում։ Բացի այդ, ուկրաինական զորքերն օգտագործել են 90 անօդաչու թռչող սարք, որոնցից ութը գտնվել է «հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս»։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե Զատկի զինադադարի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հրետանուց, ռեակտիվ հրթիռային համակարգերից և ականանետներից իրականացրել են 1404 հարձակում, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով 3316 հարված են հասցրել ռուսական զորքերի դիրքերին։ Նշվում է, թե ռուսական զորքերը «խստորեն պահպանել են հրադադարը և մնացել են նախկինում գրավված գծերում ու դիրքերում»։

Միաժամանակ, ռուսական գերատեսչությունը հավելել է, որ ուկրաինական բանակը ցերեկային ժամերին նվազեցրել է ռազմական գործողությունների ինտենսիվությունը Զատկի զինադադարի ժամանակ։

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի հրադադարի մասին հայտարարել էր շաբաթ՝ ապրիլի 19-ին, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել էր, թե հրամայել է դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն։ Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ եթե Ռուսաստանն իսկապես պատրաստ է լիակատար և անվերապահ լռության, Ուկրաինան կգործի հայելային ձևով և առաջարկել, որ եթե հաջողվի լռություն հաստատել, այն պետք է երկարաձգվի ևս 30 օրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի