Հեղափոխության մեջ իմ չափ լումա ո՞վ ունի, էսօր պարոն վարչապետը հակահեղափոխական մարդկանց իր թիմում պետք ա ման գա. Գագիկ Ծառուկյան

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Առաջիկայում հանդիպելու եմ արտախորհրդարանական բոլոր այն ուժերի հետ, որոնք չեն հանդիպել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Հանդիպելու եմ արտախորհրդարանական բոլոր այն ուժերի հետ, որոնք չեն հանդիպել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպելու եմ իմ թիմակիցների հետ, նախապատրաստական աշխատանքներ եմ կատարելու՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար»,- նշեց նա:
Հարցին, թե լուրեր են պտտվում, որ Ծառուկյանն ուզում է Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին բերի իշխանության, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց պաշտոնավարման ժամանակ իրենց գործն արել են: Այսօր մեկ անգամ ևս կարող եմ իմ ժողովրդին ասել, որ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան… իմ «Բարգավաճ»-ի հետ կապ չունեն, և նրանք չեն կարող «Բարգավաճ»-ով, իմ միջոցով գալ քաղաքականություն: Ես կարող եմ ասել՝ որպես Ծառուկյան, եթե այդպիսի բան լինի, ուրեմն ես անբարոյական ընտանիքի զավակ եմ»:

Գործարար պատգամավորը համամիտ չէ վարչապետի այն հայտարարությանը, թե երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, ներդրումներ ապահովելու համար օր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անհրաժեշտ: Գագիկ Ծառուկյանը ներդրողների մտավախությունները ոչ թե երկրի քաղաքական իրավիճակի, այլ ուրիշ բանի հետ է կապում. «Եթե էսօր ճանապարհով մեքենաներով գնում են, գործընկերներ են՝ իրար հետևից գնում են: Կանգնացնում են, պառկացնում ասֆալտին: Բա էդ ո՞ր ներդրողը կգա: Նման բան կարելի է անել, եթե մարդը հանցագործ լինի, մարդասպան լինի»:

Գագիկ Ծառուկյանը վարչապետ Փաշինյանին խորհուրդ է տալիս հակահեղափոխական մարդկանց հենց իր թիմում փնտրել, նաև վստահեցնում է, որ մեծ լումա ունի հեղափոխության գործում: «Որ առաջին օրվանից հեղափոխության պարոն Նիկոլ Փաշինյանը քայլելով՝ 2 հոգով, 5 հոգով, 20 հոգով, հասավ Երևան, առաջին հավաքին քանի՞ մարդ կար: Էդ ո՞նց եղավ՝ երկրորդ օրն էդքան մարդ հավաքվեց: Իմ չափ լումա ո՞վ ունի. հեղափոխությանը մեքենաներով ջրեր եմ ուղարկել, կարո՞ղ է դա էլ ասեն՝ չի եղել… Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին որ ձերբակալեցին, միանգամից վերցրեցին ու տարան, ի՞նչ եղավ, ո՞վ առաջինն իրենց կողքը կանգնեց: Էն ժամանակ ոչ մեկը չէր էլ պատկերացնում, Նիկոլի մտքով էլ չէր անցնում, որ հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Բայց ես կանգնել եմ կողքին»,- ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարը նաև վստահեցրեց, որ թավշյա հեղափոխությանն աջակցելու մասին իր հայտարարությունից հետո «շատ սուր խոսակցություն» է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: «Շատ սուր խոսակցություն է եղել, հենց էդ պահին, իմ հայտարարությունից հետո: Զանգել, ասել է՝ էս ի՞նչ կատարվեց, էդ մեջքից խփել էր: Ես ասել եմ՝ ես եթե քո գործընկերը լինեի, քո կողքին կլինեի: Ես կոալիցիա չեմ, ես ընդդիմադիր եմ, կանգնում եմ իմ ընդդիմադիր գործընկերների կողքին»,- նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնելով, որ դրանից հետո էլ հայտարարել են Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: