Ֆիդանը զգուշացրել է Սիրիայում Թուրքիայի ու Իսրայելի հնարավոր բախման մասին

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է, որ թուրքական և իսրայելական ռազմական ինքնաթիռները Սիրիայում կարող են բախվել տարածաշրջանում գործողությունների ժամանակ՝ կոչ անելով ստեղծել հակամարտությունների կարգավորման փոխադարձ մեխանիզմ՝ սրացումից խուսափելու համար՝ նման Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ գործող արձանագրություններին, գրում է Turkiye today-ը:

«Հնարավորություն կա, որ մեր ինքնաթիռները բախվեն իսրայելական ինքնաթիռների հետ: Ինչպես հակամարտությունների լուծման մեխանիզմներ են ստեղծվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, նմանատիպ մեխանիզմ պետք է ստեղծվի նաև Իսրայելի հետ»,- ասել է Ֆիդանը։

Նա ընդգծել է, որ տեխնիկական մակարդակով շփումները գործընթացի բնականոն և անհրաժեշտ մաս են կազմում։

Սիրիայի վերաբերյալ Ֆիդանը նշել է, որ թուրքական և իսրայելական ինքնաթիռների համընկնող օդային տարածքներում գործողությունների հնարավորությունն անհրաժեշտ է դարձնում հակամարտության չեզոքացումը։ Նա հաստատել է, որ թուրքական ինքնաթիռները շարունակում են գործողությունները Սիրիայի օդային տարածքում։

Անդրադառնալով Գազայի հակամարտությանը՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան սերտորեն համագործակցում է արաբական պետությունների հետ և հետևում է զարգացումներին։

«Ամենամեծ խնդիրը ԱՄՆ-ի նման միջուկային զենք ունեցող երկրի՝ Իսրայելի կողքին կանգնած լինելն է։ Իսրայելի ռազմավարությունը ռմբակոծությունն է, սովը և հարկադիր միգրացիան։ Տարածաշրջանը պետք է համոզի ԱՄՆ-ին փոխել իր դիրքորոշումը»,- ասել է նա։

Ֆիդանը նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ ծրագիրը Գազայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու և պաղեստինցիներին բռնի տեղահանելու վերաբերյալ՝ այն դիտարկելով տարածաշրջանում առկա խնդիրների համատեքստում։

Հիշեցնենք, որ Թուրքիան և Իսրայելը բանակցություններ են անցկացրել Ադրբեջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի