Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ համաձայնություն հնարավոր է, եթե Վաշինգտոնը չափազանց պահանջներ չներկայացնի

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրջություն է ցուցաբերել Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլում՝ հավելելով, որ շաբաթ օրը Հռոմում կայանալիք բանակցություններում հնարավոր է համաձայնության գալ, եթե ԱՄՆ-ը չափազանց պահանջներ չներկայացնի։ Mehr գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին այս մասին հայտարարել է Մոսկվայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի  հետ։

«Նրանց պատրաստակամությունը՝ մասնակցելու լուրջ բանակցություններ վարելուն, որոնք կանդրադառնան միայն միջուկային հարցին՝ առանց այլ հարցերի անդրադառնալու, կարող է մեզ տանել կառուցողական բանակցությունների»,- ասել է իրանցի դիվանագետը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները մասնակի լրջություն է ցուցաբերել Օմանում բանակցությունների առաջին փուլում՝ հավելելով․ «Եթե չափազանց անիրատեսական և անիրագործելի պահանջներ չառաջադրվեն, համաձայնության հասնել հնարավոր է»։

Արաղչին ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վարվում են անուղղակիորեն՝ Վաշինգտոնի կողմից կիրառվող սպառնալիքների և առավելագույն ճնշման պատճառով, միաժամանակ, նշել, որ «անուղղակի բանակցություններն արտասովոր բան չեն, և այս մեթոդով համաձայնության հասնելը հնարավոր է»։

Նա հավելել է՝ Իրանը կիսվում է Ռուսաստանի և Չինաստանի հետ բանակցությունների ու միջուկային բանակցությունների մասին լուրերով՝ բարձր գնահատելով Ռուսաստանի դերը 2015 թվականին Իրանի միջուկային համաձայնագրի կնքման գործում։

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, որ «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային գործընթացին»։

Հիշեցնենք, որ առաջին փուլի բանակցությունները տեղի էին ունեցել ապրիլի 12-ին Օմանում։ Իրանական կողմից մասնակցել էին արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 19-ին Հռոմում, թեպետ Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դրանք կայանալու են կրկին Օմանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի