Բեգլարյանը կկանգնի դատարանի առաջ. ըստ գործի՝ 233 մլն դրամանոց շենքը նրա հայրը գնել է 24 մլն դրամով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Երևանի նախկին  քաղաքապետ, կարկառուն ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը, Սերժ Սարգյանի աշխատակազմի պաշտոնյային ապտակելուց բացի, պաշտոնավարման ընթացքում հասցրել է նաև աչքի ընկնել խոշոր հարստություն դիզելով։

Բեգլարյանը պաշտոնավորման ընթացքում իսկապես բազմապատկեց, բայց՝ սեփական գույքերի թիվը։ Միայն թաղապետի և քաղաքապետի պաշտոններում աշխատելու տարիներին Բեգլարյանը շուրջ երեսուն գույքի տեր է դարձել։

Բարձրաստիճան նախկին պաշտոնյան այնպես է պաշտպանել Երևանի սեփականությունն ու շահերը, որ մայրաքաղաքին, ըստ իրավապահների, 2 մլրդ 300 մլն դրամի վնաս է հասցրել։ Այս թվերը վկայակոչված են Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։

Գագիկ Բեգլարյանը, հավանաբար, այս կարգախոսի շրջանակում էլ գործել է, երբ 233 մլն դրամ արժեցող մանկապարտեզի շենքն ուղիղ տասն անգամ էժան՝ 23 մլն դրամով վաճառել է իր հետ փոխկապակցված անձի։ Վերջինս էլ 24 մլն դրամով այն հետ է վաճառել Բեգլարյանների ընտանիքին։ Խոսքը թիվ 140 մանկապարտեզի մասին է, որտեղ այժմ գործում է Պաուլաներ գարեջրատունը։ Հակակոռուպցիոն կոմիտեն Բեգլարյանին առնչվող այս ու ևս 26 գույքի վաճառքի նախաքննությունն ավարտել և ուղարկել է դատարան։ Գագիկ Բեգլարյանին այս գործով դատարանի առջև կանգնեցնելու համար հեղափոխական Հայաստանի իրավապահներից վեց տարի պահանջվեց։

Գագիկ Բեգլարյանն այսպես փախչում է իր ունեցվածքից մի փոքր մաս բանակին տալու՝ տարիներ առաջ հնչեցված հարցից։ Սերժ Սարգսյանի օրոք մինչև նախարարի պաշտոնի հասած Բեգլարյանը պաշտոնավարման ընթացքում մե՛կ փախչում էր, որ միլիարդների հասնող իր կարողության մասին չխոսի, մե՛կ կանգնում և անուղղակի առաջարկում էր պայքար սկսել իրեն վերագրվող գործողությունների դեմ։

Բեգլարյանին կհաջողվի՞ ապացուցել իր գույքի և ֆինանսական միջոցների օրինականութունը․ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ՝ այստեղ գործ ունենք համակարգային կոռուպցիայի դրսևորման հետ։

Թեև Գագիկ Բեգլարյանի գործն արդեն ուղարկվել է դատարան, բայց վեց տարի տևած նախաքննությունն աչքի առաջ ունենալով՝ Վարուժան Հոկտանյանը հույս չունի, որ նախկին պաշտոնյան հեշտությամբ կհրաժարվի իր ունեցվածքից։

Այս քրեական գործից բացի՝ Գագիկ Բեգլարյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով։ Աննա Վարդապետյանի ղեկավարած Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան Բեգլարյաններին պատկանող բնակարաններն ու Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը հօգուտ պետության բռնագանձելու հայցով։ Բեգլարյանի անօրինական գնահատվող գույքի արժեքը կազմում է 16,8 մլրդ դրամ։ Միայն Հյուսիսային պողոտայում Բեգլարյաններն ունեն 11 բնակարան և շինություն. մնացած գույքերի մեծ մասը ևս մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում է։

Չնայած հարուցված գործերին՝ Բեգլարյանն ընդամենը մեկ օր է անազատության մեջ մնացել։ Մեկ տարի հետախուզման մեծ գտնվող Գագիկ Բեգլարյանին իրավապահները ձերբակալեցին 2021 թվականին, բայց ազատ արձակեցին 50 մլն դրամ գրավի դիմաց։ Հեղափոխությունից հետո Գագիկ Բեգլարյանը որպես պատճառված վնաս պետությանը փոխանցել է ընդամենը 210 մլն դրամ։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին Ազգային ժողովում այս շաբաթ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե հեղափոխությունից հետո Փաշինյանը կոշտ ելույթներով վստահեցնում էր, թե կոպեկ առ կոպեկ հետ է բերելու ժողովրդից թալանվածը, այժմ առավել մեղմ մեթոդ է ընտրել, հատիկ առ հատիկ խորագրի ներքո ներկայացնում է, թե ինչ են կարողացել վերադարձնել։ Փաշինյանի թվարկումների մեջ մի օր հայտնվում է հինգ միլիոն դրամ արժեցող ավտոտնակ, մի օր էլ՝ մի քանի հազար դոլարանոց ավտոմեքենա, այնինչ նախկինում թալանվածը միլիոնավոր դոլարներով էր ներկայացնում։

Հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ Վարուժան Հոկտանյանը նշում է՝ իշխանափոխությունից հետո պետությունից գողացված միջոցների վերադարձի չափերը գոհացուցիչ չեն։ Ըստ նրա՝ իշխանությունը պետք է օրենսդրական կարգավորումներն առավել արագ տեմպերով իրականացներ՝ հեղափոխական խոստումները կյանքի կոչելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան