Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված բերքի տոնի միջոցառումների կազմակերպման հարցերին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Նախագահը կարեւորել է միջոցառումների կազմակերպումը պատշաճ մակարդակով՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան կառույցների ղեկավարներին: