Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
Քաղաքականություն
13.10.2026 | 23:23
Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Գլաուկ Կոնյուֆցայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ կարևորելով ձևավորված երկխոսությունը:


