Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
Քաղաքականություն
13.10.2026 | 21:17
Աֆղանստանի իշխանությունները դադարեցրել են BBC-իի ռադիոհեռարձակումը երկրի ամբողջ տարածքում։ Բրիտանական հեռարձակող կորպորացիան հայտնել է, որ աշխատում է աֆղանական իշխանությունների հետ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
«Աֆղանստանում միլիոնավոր մարդիկ վստահում են BBC-ին՝ հուսալի նորությունների և տեղեկատվության համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։
Թալիբների կառավարության տեղեկատվության և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Հուբիբ Գուֆրանը հայտարարել է, որ BBC-ի գործունեությունը կասեցվել է հեռարձակող կորպորացիայի կողմից թույլ տրված «բազմաթիվ խախտումների պատճառով»։ Չի հստակեցվել, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

