Ալիևը կայցելի Չինաստան. Բաքուն Պեկինին առաջարկում է ներդրումներ կատարել ԼՂ տարածքներում

Լուրեր

21.12.2025 | 11:11
«Ինտերը», «Յուվենտուսը» և «Նապոլին» հետևում են Սպերցյանի խաղին․ գործակալ
21.12.2025 | 11:08
Պուտինը պատրաստ է բանակցել Մակրոնի հետ Ուկրաինայի շուրջ․ Պեսկով
21.12.2025 | 10:23
Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
21.12.2025 | 10:08
Արթուր Միրանյանը 4-րդ գոլն է խփել Իսրայելի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.12.2025 | 09:30
Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
Բոլորը

Ադրբեջանի և Չինաստանի միջև առանց վիզայի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրի ստորագրում է սպասվում։ Այս մասին հայտարարվել է ադրբեջանա-չինական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս փաստաթղթի ստորագրումը սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Չինաստան այցի ընթացքում։ Նշվել է, որ այն լուրջ խթան կհաղորդի երկու երկրների միջև շփումներին և կնպաստի փոխադարձ այցելությունների թվի աճին։ Բացի այդ`չինական ընկերությունները հրավիրվել են ներդրումներ կատարելու ԼՂ շրջանակներում։

Հանձնաժողովի համանախագահ, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը չինացի պաշտոնյաներին տեղեկացրել է ժամանակակից ենթակառուցվածքային նախագծերի և ապագա տնտեսական հեռանկարների մասին, ինչպես նաև հրավիրել է չինական ընկերություններին ներդրումներ կատարել այդ տարածքներում:

Հավելենք, որ Ալիևի`ապրիլին Չինաստան կատարելիք այցի մասին վերջերս Բաքվում հայտարարել էր Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոն «Ադրբեջան-Չինաստան ռազմավարական գործընկերություն. Համագործակցության համախմբում և առաջմղում համաշխարհային հարավում» համաժողովի ժամանակ։

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակումներ էին տարածել, որոնցում պնդում էին, թե Լյու Ցզյանչաոն Բաքվում կայացած համաժողովում, իբր, հայտարարել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկման ռազմավարական կարևորության մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները կարճ ժամանակ անց հեռացրել էին այդ հրապարակումները։

ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենն էլ հայկական լրատվամիջոցներին ասել էր, որ չինական պատվիրակությունը Բաքվում չի բարձրացրել և չի քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ ԶԼՄ-ներում այդ հարցի վերաբերյալ հայտնված հայտարարությունները «կեղծ են և ոչ հավաստի»։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի