Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի նախկին ՊՆ ղեկավարին

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր, պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը:

Հասանովը նշել է, որ ուրախ է թուրք հյուրերին Ադրբեջանում տեսնելու համար։ Նա շեշտել է, որ «երկու եղբայրական երկրների պետությունների ղեկավարների միջև անկեղծ հարաբերությունները հատուկ դեր են խաղում բոլոր ոլորտների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության զարգացման գործում»։

Աքարը, իր հերթին, գոհունակություն է հայտնել այս տարի Ադրբեջան կատարած իր առաջին այցի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Նշելով փոխադարձ այցելությունների կարևորությունը՝ նա  ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կապերը, որոնք հասել են ռազմավարական դաշինակցության մակարդակի, անընդհատ զարգանում են։

Հանդիպմանը լայնորեն քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Աքարը ՀՀ-ին կոչ էր արել «խելքի գալ, գիտակցել  իրականությունը և հնարավորինս շուտ սեղմել Ադրբեջանի մեկնած ձեռքը»՝ նկատի ունենալով խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի