Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը ՀՀ-ին կոչ է արել «խելքի գալ»

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը  համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Այս մասին Ադրբեջանի Միլլի Մեջլիսում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովների նախագահների երկրորդ նիստում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աքարը հայտարարել է, թե «Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքները»։

«Ամբողջ աշխարհը լռել է այս հանցագործությունների մասին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ թյուրքական պետություններն իրենցից բացի այլ ընկերներ չունեն։ Մենք պետք է ամրապնդենք մեր միասնությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ այժմ օրակարգում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Թուրքիան աջակցում է քայլերին, որոնք ձեռնարկվում են այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախկին ՊՆ ղեկավարը։

Նա նաև նշել է, որ պաշտպանության և անվտանգության ապահովումը, ինչպես նաև նոր պաշտպանական հայեցակարգերի մշակումը մեծ նշանակություն ունեն գլոբալ աշխարհում։

«Խնդիրները պետք է կանխվեն։ Ազգային անվտանգությունը կախված է ուժեղ բանակից։ Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում դրա ապացույցն է և հպարտության աղբյուր ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Մենք պետք է աշխատենք համատեղ և օգտագործենք արհեստական ​​բանականության ուժն այս ուղղությամբ։ Կարևոր է թյուրքական աշխարհի երկրների միջև միասնական պաշտպանական մեխանիզմ ձևավորել»,- հայտարարել է Աքարը։ Բացի այդ՝ նա լրագրողներին ասել է, թե «Հայաստանը պետք է խելքի գա, և դա առաջին բանն է, որ պետք է արվի»։

«Շուշիում ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանը պետք է առաջիկայում  գիտակցի  իրականությունը և ընդունի այս փաստերը, ինչպես նաև հնարավորինս շուտ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Առաջիկայում պետք է ստորագրվի  խաղաղության համաձայնագիրը, տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի։ Դա մեր նպատակն է։ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դա ոչնչի չի հանգեցնի»,-ասել է Աքարը։

Նշենք, որ շաբաթներ շարունակ ՀՀ ՊՆ-ն հերքումներով է հանդես գալիս՝ արձագանքելով ադրբեջանական կողմի ապատեղեկատվությանը, թե, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակում սահմանային հատվածներում։    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հուլուսի Աքարը անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև պաշտպանական համագործակցությանը։

«Մենք մեկ ազգ ենք և մեկ բանակ։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է համագործակցեն պաշտպանության ոլորտում։ Դրա պայմանը համատեղ զորավարժություններն են»,- հայտարարել է Թուրքիայի նախկին ՊՆ ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի