Բաքուն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել քայլերը, «որոնք չեն ծառայում խաղաղությանը»

Լուրեր

02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյան՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
02.08.2026 | 11:37
Երաշխավորո՞ւմ եք, որ Տիգրանաշենը չեք հանձնելու. Իշխան Սաղաթելյանը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:32
Վենդետա լինելու է. Ռուբինյանը` Աղվան Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:27
Թուրքերի հե՞տ շփվել եք. Գառնիկ Դավթյանի հարցը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:20
Ես առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, բայց սուր բանավեճ. Ռուբինյանի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, թե 2025 թվականի ապրիլի 14-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն, ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, «մի շարք հակաադրբեջանական մեղադրանքներ է հնչեցրել կապված տարածաշրջանային լարվածության, խաղաղության գործընթացի և Ադրբեջանում ներկայումս դատվող հայերի վերաբերյալ»։

Նշվում է, թե չնայած Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ֆրանսիացի նախարարի հայտարարությունը, Բաքվում Ֆրանսիայի դեսպանը վերահրապարակել է այդ մեղադրանքները X սոցիալական ցանցի իր էջում։

Մեկնաբանելով իրավիճակը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «Ադրբեջանը  վճռական կերպով մերժում և դատապարտում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոյի մեղադրանքները, որոնց հղում է անում նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը»։

Նա նշել է, թե «ֆրանսիական քաղաքականության մեջ կիրառվող երկակի ստանդարտները՝ խաղաղության ցանկության մասին հայտարարությունները հակամարտության սրմանը նպաստող գործողությունների ֆոնին, ցույց են տալիս մտահոգիչ հակասություն։ Նման երեսպաշտ քաղաքականությունը խոչընդոտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարներին»։

«Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահացու զենքի մատակարարումը, զուգորդված նրա շարունակական հակաադրբեջանական դիրքորոշման հետ, խաթարում է խաղաղության գործընթացը և կտրուկ հակադրվում է արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոյի հրապարակային արտահայտած մտահոգությանը տարածաշրջանային լարվածության վերաբերյալ»,- ասել է Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի ավարտը կարևոր իրադարձություն է, ֆրանսիական կողմը հիանալի հասկանում է, որ այն ստորագրելու և կայուն կայունություն հաստատելու համար, այլ հարցերի հետ մեկտեղ, անհրաժեշտ է վերացնել հիմնական խնդիրները, մասնավորապես՝ «Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջները», ինչպես նաև` Մինսկի խմբի և ԵԱՀԿ այլ հարակից կառույցների պաշտոնական լուծարումը։

«Մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարություններին խոչընդոտելը ոչ միայն հանդիսանում  է երկրի ինքնիշխանությանը միջամտություն, այլև խաթարում է սարսափելի վայրագությունների համար պատասխանատվության սահմանման գործընթացը: Ֆրանսիայի կողմից նման միջամտությունը ծառայում է անպատժելիության պահպանմանը՝ պաշտպանելով մեղավորներին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ նշելով, թե «տարածաշրջանային գործերին միջամտելու փոխարեն, Ֆրանսիան պետք է հրաժարվի իր նեոգաղութատիրական քաղաքականությունից, հատկապես` իր անդրծովյան տարածքներում և Աֆրիկայում»։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս նրա այսպես կոչված «քաղաքակրթական առաքելության» բարոյական փլուզումը։ Մենք պահանջում ենք Ֆրանսիայից դադարեցնել քայլերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խաթարում են տարածաշրջանի կայունությունը»,- ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ավելի վաղ  մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ մտահոգված եմ սահմանին լարվածության աճով։ Հուսով եմ, որ տեղում տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել՝ այս լարվածությունը վերահսկելու և զսպելու համար։ Հիմա անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկվածներին»,- ասել էր Բարրոն։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակn i պատասխան քննադատել էր այդ հայտարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի