Խուլիգանության համար մեղավոր ճանաչված Սամվել Վարդանյանին դատարանն ազատել է պատժից

Լուրեր

27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Բոլորը

Ավտոբուսում պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով քաղաքացի Սամվել Վարդանյանը, որը մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու հոդվածով, այսօրվա լրացուցիչ դատալսումների ժամանակ դատարանի վճռով ազատվել է պատժից։ Այս մասին Factor.am-ին հայտնեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանը վճռեց նշանակել պատիժ 750 հազար դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից»,- ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, քաղաքացի Սամվել Վարդանյանին մեղավոր էր ճանաչել խուլիգանություն կատարելու հոդվածով, իսկ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով՝ անմեղ։

«Խուլիգանությունով եղավ մեղադրական վերդիկտ, որը ոչ մեծ ծանրության արարք է, նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում, բայց ՔՕ-ում կա մեկ այլ հոդված՝ համաձայն որի առաջին անգամ ոչ մեծ ծանրության արարք կատարած անձին արգելվում է նշանակել ազատազրկում։ Այսինքն՝ Սամվել Վարդանյանի նկատմամաբ ազատազրկում նշանակվել չի կարող։ Իսկ մյուս հոդվածով, որը 1-4 տարով ազատազրկում էր նախատեսում, դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասով մենք գոհ ենք դատարանից, մյուս մասով մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու»,- վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ տուժող կողմն էլ մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը։

Արփի Հակոբյան