Վարդանյանը մեղավոր ճանաչվեց խուլիգանության հոդվածով. բողոքարկելու ենք. Ռուբեն Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Ավտոբուսում պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով քաղաքացի Սամվել Վարդանյանն այսօր խուլիգանություն կատարելու հոդվածով մեղավոր ճանաչվեց, իսկ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով՝ անմեղ։ Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գոհ չեն կայացված վերդիկտից, քանի որ միջնորդել էին Սամվել Վարդանյանին արդարացնել ներկայացված երկու մեղադրանքով։

«Խուլիգանությունով եղավ մեղադրական վերդիկտ, որը ոչ մեծ ծանրության արարք է, նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում, բայց ՔՕ-ում կա մեկ այլ հոդված՝ համաձայն որի առաջին անգամ ոչ մեծ ծանրության արարք կատարած անձին արգելվում է նշանակել ազատազրկում։ Այսինքն՝ Սամվել Վարդանյանի նկատմամաբ ազատազրկում նշանակվել չի կարող։ Իսկ մյուս հոդվածով, որը 1-4 տարով ազատազրկում էր նախատեսում, դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասով մենք գոհ ենք դատարանից, մյուս մասով մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու»,- նշեց Մելիքյանը։

«Ավտոբուսի գործով» հաջորդ դատական նիստին լրացուցիչ դատալսումների փուլն է, քննարկվելու են պատժատեսակն ու պատժաչափը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան