Բողբոջած ծառերը հատել են, կոճղերը՝ ծածկել. պաշտոնյան պնդում է՝ «չորացած էին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող լանջին օրերս ծառեր են հատել։ Քաղաքապետարանից պնդում են՝ «չորացած էին», բայց ականատեսները, համացանցում տարածված տեսանյութերն ու լուսանկարներն այլ բան են վկայում: Ծառերի ճյուղերը բողբոջած են եղել՝ ապացույց, որ դեռ ապրելու շունչ ունեին։ 

Խնդրի մասին երեկ ահազանգել էր բլոգեր-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։ Նրա պնդմամբ՝ հատվել է ավելի քան 100 ծառ։ Այսօր մեր նկարահանող խմբի հետ նա շրջեց տարածքում՝ ցույց տալով հատված ծառերի կոճղերը։ Ծառերը հատելուց հետո դրանց կոճղերը փորձել են հողով քողարկել, որպեսզի տեսանելի չլինեն։ Հայրումյանի խոսքով՝ այսօր փորձ է արվել անգամ այդ հետքերը վերացնել։

«Իմ հրապարակած տեսանյութում ես ցույց էի տալիս հողով ծածկած ծառի բներ, հիմա չկան։ Ենթադրում եմ, որ արմատներով հանել-տարել են, որպեսզի հետքերը վերացնեն»,- նշում է Էդուարդ Հայրումյանը։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor TV-ի հարցմանն ի պատասխան ասաց՝ 23 ծառ են հատել։ Պնդում է՝ դրանք չոր էին, և այդ տարածքում նախատեսում են անտառ-տնկարկ հիմնել։

Դիտարկմանը, որ եթե ծառերը չորացած էին, ինչո՞ւ էին ճյուղերը բողբոջած, Բեգոյանն արձագանքեց․ «Եթե ես ասում եմ՝ փտած ու հիվանդ թեղիներ, ինչ եք կարծում՝ կարո՞ղ է երկու հատ ճյուղ լինել, որի վրա բողբոջներ են։ Իհարկե՝ կարող է։ Եթե խնամվող ծառեր լինեին, չէին հատվի»։

Արմեն Բեգոյանը հակասում է ինքն իրեն․ 2024 թվականի սեպտեմբերին քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում էլ երևում են արդեն հատված կանաչ ծառերը։ Հատումների ծավալը պաշտոնապես հայտարարվածից շատ ավելի մեծ է։ Հայրումյանի հետ տեղում հաշվեցինք․ միայն երկու փոքր հատվածում  Բեգոյանի նշած 23-ից շատ ավելի ծառեր են հատվել։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այսօր այգում աշխատանքներ էին իրականացնում․ նրանցից մեկը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ ծառերը հատելու պահին տարածքում չի եղել, բայց ինքն էլ կրկնեց վերադասի խոսքերը՝ հատվել են, քանի որ չոր են եղել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստացած ահազանգի հիման վրա արդեն իսկ վարչական վարույթ է նախաձեռնել։ Կառույցից Factor TV-ին փոխանցեցին՝ եղել են տարածքում, կնիք են դրել հատված ծառերի կոճղերին։

Հիշեցնենք` Factor TV-ն շաբաթներ առաջ անդրադարձել էր նաև Բուսաբանական այգում իրականացված ծառահատումներին։  Հատվել էին ավելի քան 30 հաստաբուն ծառեր։ Factor TV-ն տեղում հանդիպել էր այգու ղեկավար կազմին, սակայն նրանցից որևէ մեկն այդպես էլ փաստաթուղթ չէր տրամադրել, թե կաղնիներն ինչ հիմքով են հատվել։ Մեր հրապարակումից հետո Քննչական կոմիտեն կաղնիների հատման դեպքով վարույթ է նախաձեռնել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցել է վարչական վարույթ։ Պարզվել է, որ ապօրինի ծառահատման հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է 16 մլն 570 հազար դրամի վնաս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան