Ալիևը հայտարարել է Արևմուտքի կողմից Ադրբեջանում, իբր, հեղաշրջման փորձի մասին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե արևմտյան երկրները շարունակում են փորձել միջամտել իր երկրի ներքին գործերին, այդ թվում՝ փորձելով ազդել իշխանափոխության վրա՝ ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման միջոցով։ Նա ասել է, թե Բաքուն լիակատար վերահսկողություն է հաստատել ֆինանսական համակարգի նկատմամբ, ինչը զգալիորեն բարդացրել է արևմտյան երկրների հասանելիությունը տեղական ՀԿ-ների ֆինանսավորման ուղիներին։

«Բոլոր դրամաշնորհները, որոնք տրամադրվել են, այսպես կոչված, տեղական ՀԿ-ներին, բայց իրականում ընդդիմության ճյուղերին, այժմ ենթակա են գրանցման։ Հիմա նրանց համար շատ դժվար է դարձել այստեղ անօրինական ճանապարհով գումար փոխանցել։ Բայց, ցավոք, որոշ արևմտյան հաստատություններ ավելի մեծ հնարամտություն են ցուցաբերում։ Նրանք գտնում են նոր եղանակներ՝ տարբեր առաքիչների միջոցով գումար փոխանցելու համար։ Նրանք այս գումարը ստանում են հիմնականում Վրաստանում»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ դա վերաբերում է ոչ թե Վրաստանին, այլ արևմտյան ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք շարունակում են գործել  այդ երկրի տարածքում։

«Վրացական բանկերի միջոցով, որոնք վերահսկվում են օտարերկրացիների կողմից, այստեղ բերվում են անանուն վարկային քարտեր և կանխիկ գումար՝ իրավիճակնապակայունացնելու համար։ Բայց երբ մենք հետևում ենք դրան, երբ մեր իրավապահ մարմինները պատասխանատվության են ենթարկում այդ մաքսանենգներին, նրանք սկսում են մեզ մեղադրել որոշ ոչ ժողովրդավարական բաներ անելու մեջ։ Ահա թե ինչպես է Ադրբեջանում»,- ասել է Ալիևը։

Նա հայտարարել է, թե «Ադրբեջանում ընտրական գործընթացներին միջամտությունը իրականացվել է ոչ թե բարձր տեխնոլոգիաների, այլ պարզ գործիքների՝ ֆինանսական աջակցության և տեղեկատվական արշավի միջոցով»։

«Նախ, այսպես կոչված, արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների կողմից Ադրբեջան ուղարկված գումարը։ Երկրորդ՝ արևմտյան լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ ուղղված քարոզչությունը՝ այն լրատվամիջոցներում, որոնք նախագահ Թրամփը կեղծ է անվանում, ինչպիսիք են The Washington Post-ը, The New York Times-ը։ Եվ, իհարկե, ֆրանսիական կառավարամետ լրատվամիջոցները, ինչպիսիք են Le Figaro-ն կամ Le Monde-ը։ Ստեղծվում է որոշակի մթնոլորտ, որ Ադրբեջանը բռնապետություն է, որ Ադրբեջանը ժողովրդավարական փորձ չունի, մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են, ընդդիմությունը հրեշտակ է, իսկ կառավարությունը՝ սատանա»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը, միաժամանակ, հույս է հայտնել, որ Արևմուտքի կողմից երկրի գործերին միջամտելու պրակտիկան կդադարի։

«Դա բացարձակապես անօգուտ է։ Անիմաստ է, և բոլորը գիտեն, թե ով ով է։ Այնուամենայնիվ, չկա որևէ երաշխիք, որ մի օր նրանք կրկին չեն որոշի խամաճիկ բերել և նստեցնել նախագահական աթոռին, որ Ադրբեջանը կառավարեն իրենց ուզած ձևով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի