Արշակ Օրդուխանյանը ինքնաբացարկ է հայտնել ու Վիլեն Գաբրիելյանի վայր դրած մանդատը վերցրել է Արտյոմ Մեհրաբյանը

Լուրեր

02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:24
Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:00
Հուսով եմ՝ չեք ասի՝ եղբայր, Բաքվում ես ծնվել, ադրբեջանցի հանդիպե՞լ ես. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 15:48
Արտաշատի ռեստորանում մկրտությունից հետո 14 քաղաքացի դիմել է ԲԿ՝ թունավորման ախտանիշներով
02.08.2026 | 15:37
Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահ, ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան. Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։

«Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։

Մինչ այդ հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արշակ Գեւորգի Օրդուխանյանի գրանցումը՝ հիմքում ընդունելով ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին 2025 թվականի ապրիլի 2-ի դիմումը, որը վավերացված է եղել նոտարական կարգով»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում։

Արտյոմ Մեհրաբյանը, հիշեցնենք, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին է։

Արտյոմ Մեհրաբյանը եղել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն, ապա 2019 թվականի փետրվարին նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար։ Իսկ 2022 թ․ մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ ու զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2024 թ․ հուլիսին։