Մոսկվան Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է անում․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 12:39
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:31
ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
15.12.2025 | 12:22
Մահացել է կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
15.12.2025 | 12:16
ՀՀ-ն ԵՄ-ից օգնություն է խնդրել // Ավտոբուսներում հսկիչներ կավելանան․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 12:14
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:11
Պապիկյանը` մահացած զինծառայողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:03
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Գարեգին Բ-ի անունը զեղչելու հարցով քահանաներին դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթվա ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։

Արձագանքելով հարցին, որ Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հրադադարի խախտման մասին և հենց Բաքուն է կրակում ՀՀ սահմանամերձ շրջանների ուղղությամբ, նոր էսկալացիայի պատրվակ փնտրում, Զախարովան հայտարարել է, որ հետևում են իրավիճակին։

«Հաստատում ենք մեր կոչը Բաքվին ու Երևանին՝ զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածության ապաէսկալացիայի ուղղությամբ, խուսափել գործողություններից, որոնք կարող ենք հետընթացի բերել։ Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական, դիվանագիտական ճանապարհով։ Մեր կողմից պատրաստ ենք գործընկերներին աջակցություն ցուցաբերել՝ հաղթահարելու առկա հակասությունները խաղաղության պայմանագրի ստորագրման համար, նաև տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցություների, սահմանների դելիմիտացիայի, հումանիտար հարցերի համար՝ համաձայն եռակողմ պայմանավորվածությունների»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան