Փարիզի քաղաքային խորհուրդը Ստամբուլի կալանավորված քաղաքապետին պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել

Լուրեր

17.07.2026 | 16:10
Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային համագործակցության ներուժի լիարժեք բացահայտում. Լավրով
17.07.2026 | 16:03
«Վեոլիա Ջուրը» լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո
17.07.2026 | 15:54
Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում 12 նավի են հարվածել
17.07.2026 | 15:43
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
17.07.2026 | 15:31
Ռոսսելխոզնադզորը խնդրել է Իրանին դադարեցնել ՌԴ արտահանման համար ծաղիկների հավաստագրումը՝ որպես իրանական ներկայացվող ՀՀ-ից ծաղիկների ներմուծման պատճառով
17.07.2026 | 15:21
Միսաք Մանուշյանի անվան այգում տեղադրվել են Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.07.2026 | 15:10
Հայ ձկնաբույծների 97%-ը պատրաստ է ԵՄ արտահանմանը // Ֆուտբոլի ԱԱ եզրափակչի անցկացումը՝ վտանգի տակ․ ԼՈՒՐԵՐ
17.07.2026 | 15:03
«Ջերմուկ»-ի ստուգման ժամանակ որևէ խախտում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:53
Պետական միջոցներով վերակառուցված պոմպակայանը դարձել է մասնավոր սեփականություն․ Նոյեմբերյանի համայնքապետի գործը դատարանում է
17.07.2026 | 14:42
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչն անտառային հրդեհների պատճառով կարող է հետաձգվել. Olé
17.07.2026 | 14:41
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
17.07.2026 | 14:30
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:18
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
17.07.2026 | 14:06
Ինչպես պետք է ձկնաբույծները ձուկ արտահանեն ԵՄ. ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:58
Փոշու ամպ՝ ամեն մեքենայի անցնելուց. անմխիթար վիճակ Թբիլիսյան խճուղիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի մայրաքաղաքը Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել, իսկ քաղաքապետ Անն Իդալգոն իր աջակցությունն է հայտնել ընդդիմադիր գործչին, գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով AFP-ին։

«Իմամօղլուին այսօր անարդարացիորեն թույլ չեն տալիս ներկայացնել իր կուսակցությունը և ստանալ միլիոնավոր թուրք ժողովրդի ձայնը»,- ասել է Անն Իդալգոն քաղաքային խորհրդին, երբ վերջինը քվեարկել է Իմամօղլուին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու օգտին:

«Ազատությունից ու հիմնարար իրավունքներից զրկված՝ նա պետք է հույս դնի Փարիզի լիակատար աջակցության վրա»,- հավելել է Իդալգոն՝ Փարիզն անվանելով «մարդու իրավունքների մայրաքաղաք»։

Նա նշել է, որ աջակցության այս ցուցադրությունը «թույլ կտա Թուրքիայի ներկայիս իշխանություններին լսել ժողովրդավարական բանականության ձայները»։

Անն Իդալգոն մի քանի եվրոպացի քաղաքապետների թվում է, որոնք անցյալ ամիս կոչ էին արել ազատ արձակել Իմամօղլուին:

Նշենք, որ Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուի՝ մարտի 19-ի ձերբակալումից և դրան հաջորդած կալանավորումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի