Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1)։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնից։
Նշվում է, որ ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
«Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ»,- ասված է հաղորդագրության մեջ։

