Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա բացման համերգը: Այս մասին տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այս առիթով տեղի է ունեցել մամուլիս ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Բանախոսներն անդրադարձել են նոր համերգաշրջանին, առաջիկա ծրագրերին հրավիրվող մենակատարներին և դիրիժորներին, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև ամփոփել են հոբելյանական 20-րդ համերգաշրջանը:

Սիմֆոնիկը՝ ժամանակակից նվագախմբի մոդել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ համերգաշրջանի արդյունքները համարել է հաջողված՝ ընդգծելով, որ գլխավոր միջոցառումը պատմական էր Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքում. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խիզախեց և այն անցկացրեց Մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում: Լեցուն դահլիճն ապացուցեց, որ Հայաստանում հազարավոր մարդիկ դասական երաժշտության սիրահար են, և դասական երաժշտությունը միշտ սպասված է»:

Նա նաև ընդգծել է՝ «Սիմֆոնիկ»-ը ժամանակակից նվագախմբի իսկական մոդել է, որն առանձնանում է պրոֆեսիոնալիզմով և ժանրային խիստ առանձնահատկություններով, ինչը շքեղություն է մշակութային կյանքի համար: 

Տիգրան Վիրաբյանը կարևորել է կրթական բաղադրիչը՝ սովորողների և դասական երաժշտության շփումը, ինչպես նաև այս ժանրը դպրոցահասակների համար ընկալելի և սիրելի դարձնելը: 

Նրա խոսքով՝ որպես պետական քաղաքականություն՝ առանցքային է մշակութային կյանքի ակտիվացումը մարզերում․ այդ նպատակին ուղղված մեծ նախագիծ է պատրաստվել Անկախության 35-ամյակի շրջանակում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում հանդես կգա «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերով, իսկ սեպտեմբերի 21-ին կմասնակցի Հանրապետության հրապարակի տոնական ամփոփիչ համերգին։ 

Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել նվագախմբին՝ կարևորելով վերջինիս դերը հայ երաժշտարվեստի տարածման և հանրահռչակման գործում:

21-րդ համերգաշրջան․ հրավիրված են դասական աստղեր 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ 21-րդ համերգաշրջանը նշանավորվելու է միջազգային հայտնի երաժիշտների մասնակցությամբ: Մեկնարկի համերգին ելույթով հանդես կգա հայտնի դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովը: 

Նա ներկայացրել է համերգաշրջանի գլխավոր դերակատարներին՝ հրավիրված արտիստներին ու դիրիժորներին, որոնց թվում են ջութակահար Նոա Բենդիքսը, դաշնակահար Բրյուս Լյուն, թավջութակահար Գայ Ջոնսոնը,  դաշնակահար Ալիս Սառա Օտտը, ալտահար Դեյվիդ Աարոն Քարփենթերը և այլք:

«Նման դասական աստղերի հրավիրելով՝ ամրապնդում ենք Հայաստանի դիրքը մշակութային քարտեզում, ինչը մեր մեծագույն ձեռքբերումն է»,- ասել է Սմբատյանը՝ ընդգծելով, որ նվագախումբն ունի մեծ լսարան ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս: 

Այս համատեքստում նա հավելել է՝ կա հստակ առաքելություն և ռազմավարություն դրսում ներկայացնել մեր մեծանուն կոմպոզիտորների ժառանգությունը և ժամանակակից կոմպոզիտորներին: Ըստ Սմբատյանի՝ 21-րդ համերգաշրջանի կարևոր իրադարձություններից է սիմֆոնիկ և օպերային երաժշտության ոլորտում մեծ ճանաչում ունեցող դիրիժոր Իոն Մարինի համերգը Հայաստանում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին: Սմբատյանի գնահատմամբ՝ միջազգային հայտնի դեմքերի ներկայությունն ամրապնդում է նվագախմբի կեցվածքը միջազգային հարթակներում: