Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
Սեպտեմբերի 8-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 8-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, իսկ Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Սեպտեմբերի 9-13-ը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 8-ի ցերեկը և սեպտեմբերի 9-13-ը տեղումներ չեն սպասվում։

