Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել, իսկ կինս թիվ 86 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը ստանձնել է բաց մրցույթով՝ դեռևս իմ նշանակումից առաջ։ Այս մասին Երևանի ավագանու նիստի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանը։

Անդրադառնալով կնոջ պաշտոնավարմանն ու շահերի հնարավոր բախմանը՝ Կատվալյանը նշեց.

«Կինս մրցույթով է դարձել թիվ 86 մանկապարտեզի տնօրեն, երբ ես դեռ չէի նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Անցել է լիցենզավորման փուլը, ստացել համապատասխան հավաստագիր, իսկ մրցույթին եղել է միակ մասնակիցը և գրավոր ու բանավոր փուլերով ճանաչվել հաղթող։ Այստեղ որևէ խնդիր չկա»։

Խոսելով վարչական շրջանի աշխատակազմում «կադրային ջարդի» մասին լուրերից՝ թաղապետը դրանք որակեց անհիմն և ծիծաղելի։

«Անկեղծ ասած՝ իմ որոշմամբ կամ հրամանով որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել։ Երբ նշանակվեցի և եկա թաղապետարան, մոտ 10 աշխատակից արդեն ազատման դիմում էր գրել՝ առանց իմ որևէ ներգործության։ Որոշ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր՝ աշխատանքային թերացումների և բնակիչների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի համար»։

Անդրադառնալով թիվ 94 մանկապարտեզի շուրջ բարձրացած աղմուկին՝ Կատվալյանը հայտնեց, որ նախկին տնօրենն արդեն սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, և նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։ Ինչ վերաբերում է դրամահավաքության և բռնության մասին ահազանգերին, ապա թաղապետը նշեց, որ եթե նման փաստեր կան, իրավապահները պետք է զբաղվեն դրանցով։

Մանրամասները՝ տեսանյութում։