Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը մտադիր չէ արգելել մարզային տրանսպորտի մուտքը մայրաքաղաք, սակայն թույլ չի տալու, որ միջմարզային երթուղիները Երևանի ներսում կանգառից կանգառ ուղևորափոխադրումներ իրականացնեն և կրկնակի ծանրաբեռնեն փողոցները։ Կանոնները խախտող տնտեսվարողների նկատմամբ կկիրառվի վարչարարություն և տուգանքներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Պարզաբանելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի տված հանձնարարականը՝ Գրիգորյանը շեշտեց․

«Երևան քաղաքում ներքաղաքային հանրային տրանսպորտը սպասարկում են բացառապես համայնքային կառույցները՝ «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ները։ Մարզային տրանսպորտը պետք է ուղևորին համապատասխան մարզից հասցնի քաղաքի վերջնակետ՝ օրինակ՝ ավտոկայան, այլ ոչ թե Երևանի ներսում ամեն կանգառում կանգնի, զուգահեռ գործունեություն ծավալի ու մարդ վերցնի-իջեցնի»։

Փոխքաղաքապետի խոսքով՝ մեծ չափեր ունեցող ավտոբուսների կողմից քաղաքի կանգառներում կայանելը լրացուցիչ խցանումներ է առաջացնում։ Դիտարկմանը, թե արդյոք վարչարարությունը վերաբերելու է նաև Գագիկ Ծառուկյանին վերագրվող Աբովյանի գծերին, Գրիգորյանը պատասխանեց․

«Ծառուկյանը ավտոբո՞ւս է վարում․․․ Մենք վարչարարություն իրականացնելու ենք կանոնը խախտող սուբյեկտների նկատմամբ։ Այնպես չէ, որ բացելու ենք, նայենք՝ ում է պատկանում, մեկի դեպքում անենք, մյուսի դեպքում՝ ոչ։ Օրենքը գործելու է բոլորի համար, և գործնական քայլերը կսկսվեն առաջիկայում»,- ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում