Թրամփը Նեթանյահուին առաջարկել է միջնորդ լինել Թուրքիայի և Իսրայելի միջև

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան անվանեելով «շատ խելացի»։ Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ նա նաև առաջարկել է միջնորդ լինել Իսրայելի և Թուրքիայի միջև, գրում է Axios-ը։

Նեթանյահուի հետ ճեպազրույցի ժամանակ Թրամփին հարցրել են Սիրիայում Թուրքիայի ազդեցության և դրա դեմ Իսրայելի առարկություններից, քանի որ իսրայելական ուժերը վերջին օրերին հարվածներ են հասցնում սիրիական օբյեկտներին և Թուրքիային մեղադրում Ասադի ռեժիմի տապալումից հետո երկրում «բացասական դեր» խաղալու մեջ։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի և նրա առաջնորդի հետ։ Կարծում եմ, որ մենք կկարողանանք լուծել դա։ Ուստի, ես հուսում եմ, որ խնդիր չի լինի։ Եթե խնդիր ունեք Թուրքիայի հետ, ես իսկապես կարծում եմ՝ կկարողանաք լուծել այն։ Այսինքն՝ քանի դեռ ողջամիտ եք։ Մենք պետք է ողջամիտ լինենք»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ «հիանալի հարաբերություններ» ունի Էրդողանի հետ՝ նրան բնութագրելով «կոշտ տղա» և  «շատ խելացի»: Ըստ Թրամփի՝ «հենց Թուրքիան» է կազմակերպել անցյալ դեկտեմբերին Սիրիայի երկարամյա նախագահ Բաշար Ասադի տապալումը:

«Ես ասացի՝ «Շնորհավորում եմ, դուք արել եք այն, ինչ ոչ ոք չի կարողացել անել 2000 տարվա ընթացքում: Դուք գրավել եք Սիրիան տարբեր անուններով, բայց նույն բանով: Դուք վերցրել եք այն»,- ասել է Թրամփը։

Հավելենք, որ Իսրայելն արշավ է իրականացնում՝ ոչնչացնելու Սիրիայի ռազմական հնարավորությունները, որպեսզի դրանք չկարողանան սպառնալ։ Թել Ավիվը մտավախություն ունի, որ եթե Թուրքիան ռազմական ներկայություն հաստատի Սիրիայում, դա կարող է սահմանափակել իսրայելական օդուժի գործողությունների ազատությունը տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում՝ վերահսկողության տակ առնելու Սիրիայի T4 ռազմավարական ավիաբազան և պատրաստվում է այնտեղ ՀՕՊ համակարգեր տեղակայել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի