Թեհրանը Վաշինգտոնից պատասխան չի ստացել իր նամակին․ Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումից

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային մանրամասներ է հայտնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղերձների փոխանակման մասին։ Ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Բաղային նշել է, որ Թեհրանը Վաշինգտոնից իր նամակին որևէ պաշտոնական պատասխան չի ստացել, գրում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ Օմանը Թեհրանի և Վաշինգտոնի միջև հնարավոր բանակցություններում միջնորդի հիմնական թեկնածուներից է՝ հավելելով, որ Իրանն ուղարկել է ԱՄՆ-ին իր պատասխանը և հիմա սպասում է հարցի շուրջ Վաշինգտոնի որոշմանը։

«Անուղղակի բանակցությունների մեջ մտնելու՝ Իրանի առաջարկն առատաձեռն, պատասխանատու և քաղաքականապես իմաստուն որոշում էր։ Ներկա պայմաններում Իրանը նախընտրում է կենտրոնանալ իր ներկայացրած առաջարկի վրա»,- ասել է Բաղային՝ նշելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ հանգամանքներից ելնելով և համապատասխան ժամանակին։

Նա նշել է, որ Թրամփի նամակը սպառնալիքների ու առաջարկների համակցություն էր։

«Մեր միջուկային հարցում իրական բարդություն չկա: Մյուս կողմի մտահոգությունները կապված են մեր [միջուկային] ծրագրի խաղաղ բնույթի հաստատման հետ, մի բան, ինչում մենք լիովին վստահ ենք»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Բաղային նաև ընդգծել է այն մարտահրավերները, որոնք բխում են բազմաշերտ պատժամիջոցներից, որոնք հիմնականում սահմանել է Միացյալ Նահանգները, դրանք կիրատվում են նաև եվրոպական և այլ երկրների կողմից։

«Այդ պատժամիջոցների վերացումը պահանջում է լուրջ տեխնիկական և փորձագիտական ​​մակարդակով քննարկումներ»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի