Ուկրաինան պատվիրակություն կուղարկի ԱՄՆ՝ օգտակար հանածոների գործարքի շուրջ բանակցությունների

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունը շուտով կմեկնի Վաշինգտոն՝ բանակցելու նոր համաձայնագրի շուրջ, որը թույլ կտա ԱՄՆ-ին հասանելիություն ունենալ ուկրաինական օգտակար հանածոներին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, գրում է AP-ն։

«ԱՄՆ-ի համաձայնագրի նոր նախագիծը ցույց է տալիս, որ հիմնադրամ ստեղծելու կամ համատեղ ներդրումներ կատարելու մտադրությունը մնում է»,- ասել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ պաշտոնական Կիևն այս շաբաթ թիմ կուղարկի Վաշինգտոն՝ նոր համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Ուկրաինայի պատվիրակության կազմում լինելու են էկոնոմիկայի, արտաքին գործերի, արդարադատության և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ։

Կողմերը դեռևս փետրվարին էին պատրաստվում ստորագրել համաձայնագիրը, սակայն ծրագիրը խափանվեց Սպիտակ տանը նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի սկանդալային հանդիպումից հետո։ Այժմ ուկրաինացի պաշտոնյաները զգուշորեն մեկնաբանում են նախագծի բովանդակությունը՝ նշելով, որ այժմ այն ​​արտացոլում է միայն մեկ կողմի դիրքորոշումը։

«Այն, ինչ հիմա ունենք, փաստաթուղթ է, որն արտացոլում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության իրավական խմբի դիրքորոշումը: Սա վերջնական տարբերակը չէ, ընդհանուր դիրքորոշում չէ»,- ասել է Սվիրիդենկոն:

Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինայի խնդիրն է բանակցությունների համար տեխնիկական խումբ հավաքել, որոշել «կարմիր գծերն» ու հիմնարար սկզբունքները, իսկ հաջորդ շաբաթ պատվիրակություն ուղարկել Վաշինգտոն՝ տեխնիկական բանակցությունների համար։

Սվիրիդենկոն հրաժարվել է հրապարակայնորեն խոսել նոր նախագծի վերաբերյալ Կիևի պաշտոնական գնահատականի մասին, սակայն նշել է, որ այժմ հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ավելի մանրամասն փաստաթուղթ կա։

«Մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, որ բանակցություններից հետո վերջնական համաձայնագրի նախագիծը լիովին համապատասխանի մեր ռազմավարական շահերին»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի