«Այն մարդը, որն ասում է՝ իր միակ գործը փող աշխատելն է, ինձ համար բիզնեսմեն չէ». ապաքաղաքական զրույց Հայկ Շեկյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Շտիգեն» ընկերությունների խմբի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Հայկ Շեկյանը:

Նրա կարծիքով՝ կորպորատիվ ազգային պատասխանատվությունը, որն ընկերության գործունեության կարևոր մասն է, բիզնեսի պարտականությունն է՝ սնել ազգային արժեքները: Ազգայինը, ըստ հաղորդման հյուրի, դրսևորվում է այն դեպքում, երբ ցանկացած հայի, անկախ նրա որակներից, դու ընկալում ես որպես քո աշխարհի բջիջներից մեկը: Այստեղից մեր ազգային բուրժուազիան կազմում են այն մարդիկ, որոնց համար աշխարհի կենտրոնը Հայաստանն է:

«Շտիգեն» ընկերության տնօրենը վստահ է, որ բիզնեսը պետք է «մասնավոր-հանրային» համագործակցության մեջ կարևորագույն մասնակցություն ունենա: Գործարարը չպիտի հեռանա հանրային խնդիրներից, ասի՝ «սա իմ գործը չէ»:

«Այն մարդը, որն ասում է՝ իր միակ գործը փող աշխատելն է, ինձ համար բիզնեսմեն չէ։ Գործարարը, իմ կարծիքով, պետք է ունենա որոշակի առաքինի առանցք»,- ասում է Հայկ Շեկյանը։

«Շտիգեն» ընկեկերությունը, որը մասնագիտացած է այլընտրանքային էներգիայի արտադրության բնագավառում, վերջերս սկսել է թողարկել պարտատոմսեր: Դա, ըստ գործարարի, նույնպես ընդհանուր բարիքի գիտակցման շրջանակում է: Հաղորդման հյուրը պատմում է, որ նրան շատ են մոտենում մարդիկ, որոնք ցանկանում են իրենց լուման ունենալ ներմուծվող գազից և նավթից անկախ լինելու գործում: Պարտատոմսերը հենց այդ հնարավորությունն են ստեղծում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան