Բաքուն անընդունելի է համարել Փարիզի՝ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի պահանջների մասին հայտարարությունները

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

«Մենք կտրականապես մերժում ենք 2025 թվականի ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և ծագումով հայ անձանց դատավարության վերաբերյալ հնչեցրած մեղադրանքները»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, թե, իբր, «անընդունելի է կասկածի տակ դնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պահպանող Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու «օրինական» պահանջը, որը քննարկվում է ավելի քան երկու տարի, և դա որպես նոր պայման ներկայացնել»։

«Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, ինչպես ինքն է պնդում, ապա պետք է կոչ անի Հայաստանին ձեռնարկել համապատասխան քայլեր։ Ֆրանսիան, որը փորձում է միջամտել այլ երկրների դատական ​​գործընթացներին, ավելի լավ կանի՝ նախ հետաքննի իր երկրում քաղաքական հետապնդումների դեպքերը, տարբեր միջոցառումների ժամանակ ցուցարարների սպանությունները, նեոգաղութատիրական քաղաքականության հետևանքով անդրծովյան տարածքներում տեղի բնակչության խոշտանգումների դեպքերը, ինչպես նաև կաշառակերության և կոռուպցիայի տարածվածությունը Ֆրանսիայի խորհրդարանում»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նա նշել է, որ «Բաքուն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել խաղաղությանը չնպաստող քայլերը և հրաժարվել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնող գործողություններից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի