ՍԴ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Լուրեր

03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
Բոլորը

Ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում են ՍԴ-ից:

«Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և իրանցի ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Արման Դիլանյանն ընդգծել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ երկու բարեկամ պետությունների միջև սահմանադրական արդարադատության ոլորտում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Հանդիպման ընթացքում Հայաստանում Իրանի դեսպանի խնդրանքով ՍԴ նախագահը ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը, կազմությունն ու գործունեության առանձնահատկությունները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ իր գործունեությունը մշտապես ուղղված է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների ջերմ հարաբերությունների շարունակականության պահպանմանն ու առավել զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։