Ֆրանսիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են՝ ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է կարգավորվեն երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգմամբ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Պաշտոնական այցով Փարիզում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոյի հետ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային ընթացիկ զարգացումները, մասնավորապես, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, եվրոպական անվտանգությունը, Ուկրաինայում պատերազմը, Գազայի հատվածը և Սիրիան։

Հաղորդվում է, որ Ֆիդանը կմասնակցի նաև ապրիլի 3-4-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ հանդիպումը ԱՄՆ նոր վարչակազմի և այլ դաշնակիցների միջև առաջին կոլեկտիվ խորհրդակցության առիթ է լինելու։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն էլ հաղորդում է, որ երկու երկրների նախարարները վերահաստատել են հրադադարի մոնիթորինգի ուղղությամբ աշխատելու և Ուկրաինայի անվտանգության ամուր երաշխիքների վրա հիմնված արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը։ Նրանք նաև քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու արդար և ընդգրկուն քաղաքական անցմանն աջակցելու կարևորությունը, որը կհամապատասխանի սիրիացի ժողովրդի ձգտումներին և կհարգի բոլոր սիրիացիների իրավունքները:

Հանդիպմանը Բարրոն և Ֆիդանը քննարկել են նաև Հարավային Կովկասում իրավիճակը։

«Կովկասի հետ կապված՝ նախարարներն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածք»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Երկու նախարարները քննարկել են նաև Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները։ Բարրոն հայտնել է Ֆրանսիայի խորը մտահոգությունը Թուրքիայում վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ և կրկնել, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների և բազմակարծության հարգմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի