Պուտինի ներկայացուցիչն այս շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու Թրամփի հատուկ բանագնացին․ CNN

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն այս շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։

Սա կլինի Վաշինգտոն ռուս բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը բանակցությունների համար՝ 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո: Դմիտրիևը Պուտինի մտերիմ խորհրդականն է և փետրվարին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ սկսելու Ուկրաինայի պատերազմին վերջ դնելու շուրջ քննարկումները: Նա նաև աշխատել է Ուիթկոֆի հետ՝ ապահովելու ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելի ազատ արձակումը ռուսական բանտից, ինչը Թրամփի վարչակազմը ողջունել էր որպես բարի կամքի ժեստ:

Դմիտրիևը ԱՄՆ պատժամիջոցների տակ է։ Աղբյուրներից մեկն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը ժամանակավորապես չեղարկել է սահմանափակումները՝ թույլ տալու համար Պետքարտուղարությանը նրան վիզա տրամադրել։ Մեկ ուրիշն էլ նշել է, որ պատժամիջոցների ժամանակավոր կասեցման մասին հարցումն ուղարկվել է ԱՄՆ ֆինանսների նախարարություն:

Պետքարտուղարության խոսնակը CNN-ին ասել է, որ «վիզաների մասին գրառումները գաղտնի են ԱՄՆ օրենսդրության համաձայն», ուստի նրանք «չեն կարող մեկնաբանել առանձին վիզայի դեպքերը»:

Լրատվամիջոցը դիմել է նաև Սպիտակ տուն։ Ֆինանսների նախարարության խոսնակը մերժել է մեկնաբանության խնդրանքը: Մեկնաբանությունից հրաժարվել է նաև Դմիտրիևի ներկայացուցիչը։

Ինքը՝ Դմիտրիևը, X-ի իր միկրոբլոգում, ի պատասխան բլոգեր Մարիո Նաուֆալի, որը հրապարակել է CNN-ի հեռարձակումից մի հատված, գրել է․ «Միգուցե։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությանը դիմադրություն կա, որը սնուցվում է արմատացած շահերով և հին պատմություններով: Բայց հնարավոր է՝ բարելավված հարաբերությունները հենց այն են, ինչ աշխարհին անհրաժեշտ է տևական գլոբալ անվտանգության և խաղաղության համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի