Թուրքիայի ԱԳ նախարարը Ֆրանսիա է մեկնում

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ապրիլի 2-ին պաշտոնական այցով կմեկնի Փարիզ՝ հանդիպելու իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարրոյի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային ակտուալ զարգացումները, գրում է Hurriyet Daily news-ը։

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները տեղական լրատվամիջոցներին  հայտնել են, որ բանակցությունները կանդրադառնան Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններին, ԵՄ-ի հետ Անկարայի կապերին, եվրոպական անվտանգությանը, Ուկրաինայի և Գազայի պատերազմներին, Սիրիայում իրավիճակին:

Աբյուրները նշում են՝ ակնկալվում է, որ տնտեսական համագործակցությունը նույնպես կլինի առանցքային թեմա։ Ֆիդանը կքննարկի առևտրի, ներդրումների, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում կապերի ամրապնդումը։ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ առևտուրը 2024 թվականին հասել է մոտ 22,5 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 21 միլիարդ դոլարի դիմաց։ Թուրքիան Ֆրանսիայի խոշորագույն արտահանման շուկաների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը։

Ակնկալվում է, որ Ֆիդանը նաև մտահոգություն կհայտնի, իբր, ռասիստական ​​և ծայրահեղական շարժումների վերաբերյալ, որոնք ուղղված են Ֆրանսիայի թուրքական համայնքին, որոնց թիվը շուրջ 800,000 է: Նա նաև հանդես է գալու ավելի սերտ համագործակցության օգտին պաշտպանական արդյունաբերության ոլորտում և կոչ կանի վերացնել արտահանման սահմանափակումները։

Թուրք բարձրաստիճան դիվանագետը պատրաստվում է ընդգծել ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ վերահաստատելով Թուրքիայի ակնկալիքը՝ դադարեցնել PKK-ի և YPG-ի ներկայությունը Սիրիայի հյուսիսում և շարունակվող աջակցությունը  ԻԼԻՊ-ի դեմ պայքարին։ Ֆիդանը նաև կհաստատի Թուրքիայի պատրաստակամությունը՝ նպաստելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման դիվանագիտական ​​ջանքերին։

Մեկ այլ առանցքային ուշադրության կենտրոնում կլինի եվրոպական անվտանգությունը, որտեղ Ֆիդանը շեշտելու է Թուրքիայի դերը մայրցամաքի պաշտպանական շրջանակի ձևավորման գործում:

Ֆիդանն ավելի վաղ ասել էր, որ ցանկացած եվրոպական անվտանգության ճարտարապետություն, որը բացառում է Թուրքիային, «իրատեսական չէ»՝ ընդգծելով երկրի ռազմավարական դիրքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի