Ռուբիոն հաստատել է՝ ԱՄՆ-ը մտահոգված է Իմամօղլուի ձերբակալությամբ և ցույցերի հարցը բարձրացվել է Ֆիդանի հետ հանդիպմանը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո երկրում անցկացվող բողոքի ակցիաների և ձերբակալությունների կապակցությամբ, գրում է Reuters-ը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքական մրցակցի ձերբակալությունը հարուցել է վերջին տասնամյակի ամենազանգվածային հակակառավարական ցույցերը, որոնք զանգվածային ձերբակալությունների պատճառ դարձել են ամբողջ երկրում:

«Մենք հետևում ենք, մտահոգություն ենք հայտնել, մեզ դուր չի գալիս նման անկայունություն տեսնել որևէ երկրի կառավարման մեջ, որն այդքան մերձավոր դաշնակից է։ Մենք, անշուշտ, մտահոգված ենք այս բողոքի ակցիաներով և որոշ հաղորդումներով»,- ասել է Ռուբիոն լրագրողներին։

Ռուբիոն և Ֆիդանը հանդիպել են Վաշինգտոնում երեքշաբթի՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ ավելի ջերմ հարաբերություններ հաստատելու՝ Անկարան ձգտման ֆոնին։

«Ես մտահոգություն հայտնեցի Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ձերբակալությունների և բողոքի ցույցերի վերաբերյալ», – գրել էր Ռուբիոն X-ի օգտահաշվում Ֆիդանի հետ հանդիպումից հետո, սակայն թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը վիճարկել էր այս հայտարարությունը։

«Ես այդ հարցը բարձրացրել եմ արտաքին գործերի նախարարի մոտ և ճիշտ այն բառերով, որոնք հիմա օգտագործում եմ»,- ասել է Ռուբիոն։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ մեկնաբանել Թուրքիայի «յուրաքանչյուր» ներքաղաքական հարց։ Ռուբիոն նաև նշել է, որ Դոնալդ Թրամփը «շատ լավ աշխատանքային հարաբերություններ ուներ Էրդողանի հետ առաջին վարչակազմում»:

«Նրանք կցանկանային վերականգնել դրանք։ Նրանք ՆԱՏՕ-ի դաշնակից են, մենք կցանկանայինք նրանց հետ համագործակցել Սիրիայում և այլ վայրերում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ թուրքական դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, թե Ռուբիոն իրականում մտահոգություն չի հայտնել վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալությունների և բողոքի ցույցերի վերաբերյալ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան էլ ասել է, որ անցած չորեքշաբթի բողոքի ցույցերից հետո ձերբակալվել է 1879 մարդ, որոնցից 260-ը կալանավորվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի