Ալիևը հայերին «ատելի թշնամի» է անվանել՝ հայտարարելով, թե «հայկական ֆաշիզմը ֆաշիզմի ամենաբարձր կետն է»

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահը շարունակում է հայ ժողովրդի նկատմամբ ատելություն խոսք տարածել։ Մասնավորապես, Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ Ակնայի շրջանում Սարիջալու անունով գյուղի առաջին փուլի բացմանը բնակիչների հետ հանդիպմանը հերթական հակահայկական ելույթն է ունեցել։

«Ե՛վ Աղդամ քաղաքը, և՛ շրջանի բոլոր գյուղերը հիմնովին ավերվել են ատելի թշնամու կողմից, որևէ ամբողջական շինություն չի մնացել։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս թշնամու էությունը, նրա բացարձակ անհիմն թշնամանքը մեր նկատմամբ։ Օկուպացիայի ժամանակ քաղաքն ամբողջությամբ ավերվել է, հողին հավասարվել, իսկ Աղդամը կոչում են «Կովկասի Հիրոսիմա»։ Բայց տարբերությունն այն է, որ Հիրոսիման ավերվել է ատոմային ռմբակոծության հետևանքով, իսկ Աղդամը 30 տարի գողերի, հայ թալանչիների ձեռքով քար առ քար քանդվել է ու տարբեր տեղերում վաճառվել։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ այդ մասին՝ հայկական ֆաշիզմը ֆաշիզմի ամենաբարձր կետն է։ Մենք վերակառուցում ենք և կշարունակենք վերակառուցել Աղդամը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նա ասել է, թե Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ «հայկական ուժերը փաստացի գտնվում էին շրջափակման մեջ, և Ադրբեջանը, իբր, հումանիզմ է դրսևորել և թշնամուն հնարավորություն տվել ինքնակամ լքել այդ հողերը»։

Հիշեցնենք, որ Ալիևը կնոջ հետ այցելել է նաև հայաթափված Շուշի քաղաք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի