Ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը․ Ուոլցը պատմել է՝ ինչպես է լրագրողին ներառել Signal-ի գաղտնի չաթում

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցն ընդունել է իր պատասխանատվությունը Եմենում Միացյալ Նահանգների ռազմական հարվածները քննարկելու համար Signal մեսենջերում չաթ ստեղծելու համար, որտեղ ներառվել էր The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, գրում է CNN-ը։

«Ես ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը: Ես ստեղծեցի խումբը: Իմ գործն է՝ համոզվել, որ ամեն ինչ համակարգված է»,- ասել է Ուոլցը Fox News-ին տված հարցազրույցում:

Շարունակելով քամահրական խոսել Գոլդբերգի լրագրողական ազնվության մասին՝ Ուոլցը փորձել է հստակ պատասխան տալ հարցին, թե, առաջին հերթին, ինչու էր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չսիրված լրագրողի կոնտակտային տվյալներն իր հեռախոսում։ Ուոլցը ենթադրում է, որ լրագրողի հեռախոսահամարը պատահաբար նշված է եղել ինչ-որ մեկի անվան տակ, ում նա պատրաստվել է ներառել Signal-ի խմբում։

«Երբևէ եղե՞լ է ձեզ մոտ նման բան, երբ ձեր կոնտակտներում ինչ-որ մեկի անունն է, և հետո ուրիշի համարը կա այնտեղ: Այո՞: Իհարկե, ես նրան խմբում չեմ տեսել: Նա ուրիշի է նման եղել»,- հայտարարել է Ուոլցը։

Նա նշել է, որ այժմ փորձում են պարզել՝ արդյո՞ք դա արել է միտումնավոր, թե՞ դա տեղի է ունեցել ինչ-որ այլ տեխնիկական միջոցներով, նաև պնդել է, որ ինքը երբեք չի հանդիպել Գոլդբերգին։

Ուոլցը չի բացահայտել այն անձի ինքնությունը, ում մտադիր է եղել չաթում ներառել։ Նա նաև աջակցություն է հայտնել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։ Թրամփի խորհրդականը պնդել է, որ Signal-ի չաթում տարածված տեղեկատվությունը գաղտնի չէ՝ հավելելով, որ կնախընտրեր, որ Գոլդբերգը չհրապարակեր հաղորդագրությունների ամբողջական տեքստերը:

Հիշեցնենք, որ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ներառվել էր Signal մեսենջերի գաղտնի խմբային չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկել են Եմենի հութիների դեմ ծրագրվող ռազմական գործողության մանրամասները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի