Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել ձերբակալված հայերի արդար դատավարությունն ու ապահով պայմաններ ստեղծել նրանց համար

Լուրեր

19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
Բոլորը

Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, լորդ եպիսկոպոս Ֆիլիպ Մաունստեֆեն դիմել է երկրի ԱԳՆ-ին՝ խնդրելով մեկնաբանել Բաքվում հայերի շինծու դատավարությունները։ Նա Կառավարությանը հարց է ուղղել՝ ի՞նչ են նրանք ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից վերցված 23 հայ պատանդների նկատմամբ շարունակվող կալանավորման և վատ վերաբերմունքի վերաբերյալ, ի՞նչ քայլեր են ձեռնարկում միջազգային գործընկերների հետ համաձայնեցված՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը կատարի միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները:

Ի պատասխան՝ Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունը նշել է, որ Մեծ Բրիտանիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել, որպեսզի 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության ընթացքում ձերբակալվածներն արդար դատավարության հնարավորություն ունենան, ապահովվեն անվտանգ պայմաններ՝ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։

«Բաքվում մեր դեսպանատունը մեծ ուշադրություն է դարձնում այս դեպքերին և պարբերաբար թարմացնում է տեղեկատվությունը՝ առաջընթացի մասին տեղեկացված լինելու համար: Մենք նաև հետևողականորեն կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ռազմագերիներին։ Պետնախարար Սթիվեն Դոութին այս հարցերը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Էլչին Ամիրբեկովի հետ հոկտեմբերին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։ Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ պետնախարարը նաև հորդորել է Ադրբեջանին՝ օգտվել Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ ուղերձները փոխանցել են նաև երկրի վարչապետն ու արտգործնախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի