Ռիադում ԱՄՆ-ՌԴ բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվելու․ Պեսկով

Լուրեր

17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
Բոլորը

Ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը, որոնք կայացել են նախօրեին Էր Ռիադում, լայն հանրությանը չի  ներկայացվելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Խոսքը տեխնիկական բանակցությունների մասին է։ Դրանք բանակցություններ են՝ մանրուքների մեջ խորը ընկղմամբ, այնպես որ, իհարկե, այդ բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի, դրան սպասել պետք չէ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով․ «Մայրաքաղաքներում արված զեկույցները ներկայումս վերլուծության փուլում են, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ինչ-որ փոխըմբռնման մասին»։

Հիշեցնենք, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններն ավարտվել էին մարտի 24-ի երեկոյան, դրանք տևել էին ավելի քան 12 ժամ։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում կխոսի այդ բանակցությունների որոշ ասպեկտների մասին։

Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ էին հայտնել, որ կողմերը բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություն են հրապարակելու։ Բանակցություններին մասնակցած ռուս սենատոր Գրիգորի Կարասինն էլ հայտնել էր, որ հանդիպման  պաշտոնական արդյունքները սպասվում են երեքշաբթի ավելի ուշ։

«Ամեն ինչ քննարկվել է, եղել է հարուստ, բարդ երկխոսություն, բայց դա շատ օգտակար է եղել մեզ և ամերիկացիների համար»,- ասել է նա։

Ըստ Կարասինի՝ «ամեն ինչ չէ, որ որոշել ​​են, ամեն ինչի մասին չէ, որ համաձայնել են», բայց խոսակցությունն ինքնին «ժամանակին» էր՝ հաշվի առնելով ԱՄՆ նոր վարչակազմը և «փորձագիտական ​​խմբերի հանդիպմանը եկած նոր քաղաքական գործիչներին»։

«Ընդհանուր առմամբ, տպավորություն է կառուցողական երկխոսության, որն անհրաժեշտ է։ Դրանով հետաքրքրված են նաև ամերիկացիները»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի