ԱՄՆ-ի և ՌԴ-ի բանակցություններն ավելի քան 12 ժամ են տևել․ կողմերը համատեղ հայտարարություն կանեն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների՝ մարտի 24-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացված բանակցությունններն ավելի քան 12 ժամ են տևել, գրում է Meduza-ն։

Հանդիպման արդյունքներով կողմերի համատեղ հայտարարությունը հրապարակվելու է այսօր։

Ռուսական պատվիրակության անդամներից Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը նշել է, որ բազմաթիվ խնդիրներ են քննարկվել՝ երկխոսությունը բարդ, բայց օգտակար բնորոշելով։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտնել է, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռուստատեսային հարցազրույցում կպատմի հանդիպման ասպեկտների մասին։

Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին, հայտնում է, որ Ռիադում տեղի ունեցած բանակցություններից հետո «առաջիկայում» «դրական հայտարարություն» է սպասվում։ Ըստ  լրատվամիջոցի զրուցակցի՝ բանակցություններում «առաջընթաց է նկատվում»։ Ռուսական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ համատեղ հայտարարության նախագիծն ուղարկվել է Մոսկվա և Վաշինգտոն՝ հաստատման համար։

Ըստ CBS News-ի երկու աղբյուրների՝ ԱՄՆ տեխնիկական թիմի կողմից Թրամփի վարչակազմին տրամադրված զեկույցները «լավատեսական են թվում»: Աղբյուրներից մեկն ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաները նույնպես տեղեկացվել են բանակցությունների արդյունքների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի